Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ Ռուսաստանը հզոր տերություն է

Հոկտեմբեր 05,2013 23:16

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում «Հարավային Կովկաս, անվտանգության հարցեր» թեմայով հասարակական լսումների ընթացքում հնչած ելույթների վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելով՝ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարեց.

«Ռուսաստանի ֆեդերացիան աշխարհի միակ պետությունն է, որ կարող է կես ժամվա ընթացքում ոչնչացնել ԱՄՆ-ը եւ ողջ աշխարհը: Ասել, որ Ռուսաստանի հզորությունը անցյալում է մնացել է, դա ճիշտ չէ: Ռուսաստանը ունի շատ հզոր հրթիռամիջուկային ուժեր, ոչ վատ տնտեսություն: Ըստ էության՝ Եվրոպան այժմ կախված է ռուսական էներգակիրներից, գազից, նավթից եւ այլն: Դա առաջին:

Այն, որ նրանք են (ռուսները- ծանոթ. Ո.Ս.) հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների կանխորոշողը,կարող է չտեսնել միայն միամիտ մարդը: Ընտրություններ Ադրբեջանում, նրանք որոշեցին, թե ով է լինելու նախագահ, հո ես չեմ որոշել, ընտրություններ Հայաստանում, գլխավոր թեկնածուն մեկնում է Ռուսաստան, վերադառնում է եւ չի առաջադրվում ու նման բաներ: Թեկնածուներից մեկը առաջադրում է գաղափարներ, որոնք հակասում են նրանց դիրքորոշմանը եւ ստանում է 2 գնդակ: Ո՞վ է դա անում, բնականաբար դա անում է Ռուսաստանը»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ռուսաստանը մեռնող կայսրություն է: Հզոր երկիրը շատ ավելին է,քան մի քանի զենք ու որոշ հումք:

    Հայաստանը ավելի լավ է իր հարաբերությունները կարգավորի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. ուզես-չուզես իրենք են քո հարևանները: Թուրքն ու ազերին,կենցաղով ու նիստուկացով,շատ ավելի մոտ է հային,քան հեռավոր-վիկինգային «բարեկամ» ռուսը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031