Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Փոխելու ենք ամեն ինչ» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հոկտեմբեր 05,2013 22:45

Հոկտեմբերի 5-ին Փարիզից Երևան ժամանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Օդանավակայանում պատգամավորին եկել էին դիմավորելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և պարզապես կողմնակիցներ: Իսկ Հանրապետական կուսակցության անդամները, ովքեր հայտարարել էին, թե պատրաստվում են պատգամավորին դիմավորել ձվերով և լոլիկներով՝ չկային:

Ներկաների շարքում գտնվում էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և այլք:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ՀՀԿ երիտթևը մի փոքր իմաստացել է.«Երևի թե հասկացել են, որ նման քայլ անելուց դա իրենց միակ և վերջին փաստարկը կլինի Զարուհի Փոստանջյանի ելույթի դեմ: Հիմնականը, կարծում եմ, այն է, որ նախագահական նստավայրից հրապարակային հորդոր եղավ նմանատիպ ակցիաներ չիրականացնելու, և, կարծում եմ, հրահանգը տեղ է հասել»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը պաշտպանում է իր թիմակցին, քանի որ ըստ նրա, Զարուհի Փոստանջյանը չի կատարել օրենքի շրջանակներից դուրս որևէ քայլ, և հարցն էլ ամբողջովին քաղաքական է. «Այդ ինչպե՞ս է պատահում, որ մի քանի հարյուր հազար աշխատավարձ ստացող պաշտոնատար անձինք, որոնք իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու, միանգամից մեծ բիզնեսների տեր են դառնում: Մենք այդ կազինոների մասին ոչ մեկ անգամ ենք լսել, հրապարակումներ են եղել տարբեր պաշտոնատար անձանց մասին, և դա կոռուպցիային, պետական կառավարման համակարգի արատներին վերաբերող խնդիր է: Ես պատրաստ եմ կանգնել յուրաքանչյուր կուսակցության անդամի կողքին, ով քաղաքական հարց է տալիս, օգտվում է իր ազատության իրավունքից, պայքարում է այդ ազատության համար և հենց ամենասկզբի պահից միանշանակ համարել եմ, որ Զարուհի Փոստանջյանը՝ որպես պատգամավոր, իրավունք ուներ նման բովանդակությամբ հարց տալ»:

Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները պնդում էին՝ պատգամավորը պետք է լինի Զարուհի Փոստանջյանի նման, ոչ թե՝ Ազգային ժողովում հայհոյող որոշ պատգամավորների:

Կողմնակիցները դիմավորեցին պատգամավորին ծաղիկներով, փուչիկներով և աղաղակներով՝ «Հերոսուհի», «Մեր ժամանակների Սոսե»:

Ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, խրախուսեց իր կողմնակիցներին. «Ուզում եմ ասել, որ դա պետք է անի յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում, բոլոր տեղերում մենք դա պիտի անենք և պետք է կարգուկանոն ստեղծենք հենց մեր երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում, որ բոլոր մեր հայրենակիցները հետ վերադառնան Հայաստան»:

Նույն չվերթով ժամանեց նաև ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որին Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները դիմավորեցին «Զա՛ռա՛» աղաղակելով:

Պատգամավորի կողմնակիցները ուղեկցեցին վերջինիս մինչև ավտոմեքենա, որտեղ նա հայտարարեց՝ «Փոխելու ենք ամեն ինչ, չեք պատկերացնի ինչե՜ր ենք անելու»

PrevPhoto
NextPhoto

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այո՝ Զարուհի – Թագուհի, փոխելու ենք ամեն ինչ՝ այս նեխած, փթած համակարգից, բացի տհաճ
    հիշողությունից, ոչինչ չպետք է մնա: Շատերս ենք պատրաստ վերադառնալ, մեր Նայիրյան երկիրը և
    շենացնել այն: Պայքարելու ենք ամեն գնով ետ բերելու հայի ձնքնասիրությունը, որը ցուցաբերեց՝
    Արցախյան պատերազմում:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Փալաքալի ալծիվը և լոռեցի Սաքունցը պատպաստ էին անձնվիրաբար իրենց կուրծքը դեմ տալ և դավադիրների ձվերից ու լոլիկներից պաշտպանել “մերօրյա Սոսեին”, կամ “հայկական Ժաննա Դարկին”, կամ չգիտեմ էլ ինչ մառազմատիկ համեմատություններ են շրջանառվում… կարճ ասած` վերջապես աշխարհարռչակ դարձած Զառային, բայց հանրապետականները սովորության համաձայն ակցիայի համար դուրս գրված պոմիդորներն ու ձվերը յուրացրել էին և պոմիդորով ձվածեղ պատրաստել կերել, զրկելով մերօրյա Չուկին ու Գեկին հերոսանալու հնարավորությունից… Բայց մեր հերոսները պատրաստակամություն հայտեցին մինչև վերջինը պայքարել Հայաստանում խոսքի ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ և այլ եվրոպական արժեքների ամրագրման համար…

    • Համլետ says:

      15-ամյա համատարած սանձարձակության,ամենաթողության ու անպատժելիության ֆոնին Զարուհու արածը տեղավորվում է ժողովրդական մի քանի հայտնի ասացվածքների համատեքստում…Դրանց թվարկումը շատ ժամանակ կխլի:Պատկերացրեք հետևյալ տեսարանը,երբ ավազակն իր զոհին կապկպված վիճակում տանջամահ է անում մի գարշահոտ նկուղում,որտեղից դուրս պրծնելու ու իրեն կյանքը փրկելու ոչ մի շանս չկա…Շատ բնական է,որ զոհն առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է գոռալով,կամ էլ մի վերջին հուսահատ ճիչով օգնություն կանչի…Դեմ չեմ,որ կարելի է ցանկացած երևույթ ծաղրել,ծանակել մեր լեզվի ու մտքի անսպառ հնարավորություններին համապատասխան,ու ինչպես ասում են՝ «հիմար ժպիտն երեսին» գնալ կառափնարան…
      Տվայալ պարագայում էլ եվրոօլուխներն ստացան այն, ինչ վերջին 15 տարում պատվաստել էին Հայաստանում,ու՝ ոչ միայն…Դե մեր ավազակապետն էլ (բառը վերցված է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ու հրատարակված ելույթներից)ստացավ եվրոստորացում՝ հավուր պատշաճի…

      • Ավետյան says:

        Բայց դու չես գտնում, ո՞ր ամենամեծ ավազակապետը Լևոնն է….. Բացի դրանից մեր պատվիրակությունը գտնվում էր Ստրասբուրգում կոնկրետ հարցերով պշտպանելու հայաստանի շահերը՝ Արցախի հարցը, եվրաասոցացիայի հարզը և այլն և բարձրացնելու Հայաստանի միջազգսյին վարկանիշը : Ինչ արեց ձեր Զարուհին էդ առիւմով: Եվ ընդհանրապես ինչ օգոտ բերե՞ց Հայաստանին նրա տված հարցը:

  3. Հրանտ Պապիկյան says:

    Ավազակապետ (- հրոսակապետ, ելուզակապետ, ավազակների խմբի ղեկավար…` վերցրված է Հայոց լեզվի հոմանիշների բառարանից, ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1967։) բառը շատ վաղուց կա հայոց լեզվում, քանզի ավազակների և պետերի պակաս մեր ազգը երբեք չի զգացել: Ձեր նշած անձը ընդամենը Հայոց աշխարհի հերթական ավազակապետներից մեկն է եղել, այլ ոչ թե այդ բառի հեղինակը…
    -Ասում են քաղաքականությունը երկրորդ ամենահին մասնագիտությունն է, բայց ես կարծում եմ, որ նա շատ ընդհանրություն ունի առաջինի` պոռնկության հետ..(վերցված է Ռոնալդ Ռեյգանի ելույթներից մեկից): Այդ լույսի տակ նայելով, այն շրջանառվող վարկածը, որ Զառան կարող է պատվերով է այդ քայլը արել, կարծում եմ որ նույնպես ՀՆԱՐԱՎՈՐ Է…(բառը վերցված Րաֆֆի Հովհանիսյանի նախընտրական լոզունգից..)
    Ինչ վերաբերվում է Ձեր շատ գունեղ նկարագրած ավազակի, տանջահար զոհի և գարշահոտ նկուղի տեսարանին, (կարծում եմ վերցված է Ձեր դիտած սերիալներից մեկից), չեմ կարծում թե Զառան տանջահար զոհի էր նման, կամ նրա անմակարդակ հարցը կարելի է համարել հուսահատ ճիչ: Ավելին ասեմ, Նա այնպիսի թարմ և կյանքով լեցուն տեսք ուներ, որ նրան տանջամահ անողը շատ-շատ Սուլեյման-բռնաբար զավեշտալի անունով ավազակը եղած լիներ..(կերպարը վերցված է կարգին հաղորդման պերսոնաժներից)))))))))

    • Համլետ says:

      1.Բառախեղդ անելն էլ ոճի մի տեսակ է,միայն թե՝ բառերի առատությունից բովանդակության որակը միշտ չէ որ շահում է ու շատ հաճախ վեր է ածվում անիմաստ դեմագոգիայի:Համոզված եմ,որ Ձեր զրուցկիցներն էլ են հաճախ այդ մասին Ձեզ ասել:
      2.Իմ մեկնաբանության մեջ ես հղում եմ արել ԼՏՊ-ին,որպեսզի ադմինը չհամարի իմ կողմից հասցված վիրավորանք ու հրապարակի այն:
      3.Արդի տեխնիկական պայմաններում մի մեծ բան չէ ինտերնետում փնտրել-գտնել սրա-նրա ասածն ու հագուրդ տալ արհեստական ինքնագոհացման զգացմունքներին,ճգնել զրուցակցին «զարմացնել» անհարկի մեջբերումների «իմացությամբ» ու անիմաստ հղումներով:
      4.Զրուցակցին «թույն» պատասխան գրելու տղայական մարմանջին հագուրդ տալու անհաջող փորձերից առաջ, պետք է գոնե ուշադիր կարդալ նրա մեկնաբանությունն ու անհարկի չղեղաթյուրել դրա բուն իմաստը:Տվյալ դեպքում իմ խոսքը կոնկրետ Զարուհու՝ «տանջահար զոհ» լինելու հետ ոչ մի կապ չունի:Պետք է որ լսած լինեք «խոսքի փոխաբերական իմաստ» հասկացության մասին (փորձեք ձեր սիրած ոճով փնտրե-գտնել,բայց անպայման՝ կարդալ-հասկանալու նպատակով):Նույնը վերաբերվում է «նկուղին» և այլն..
      5.Ի տարբերություն Ձեզ,ես սերիալներ չեմ դիտում ընդհարապես ու հետագայում չէի ցանկանա բանավիճել սերիալագետի մակարդակի «թունդ զարգացած», դեմագոկիկ մտածելակերպ ունեցող,իրեն «գերէրուդիտ» համարող դատարկախոս (այս բառի բացատրությունն էլ կգտնեք ինքներդ Հ.Աճառյանի ՀԼԲԲ-ում) զրուցակցի հետ:
      Լավ լերուք ու ամեայն բարիք:

      • Հրանտ Պապիկյան says:

        ՈՒրախ եմ, որ ոճս Ձեզ դուր է եկել, բայց Դուք մի փոքր գերագնահատել եք Ձեզ, համարելով որ մենք բանավեճի մեջ էինք, այնպես որ Ձեր ինքնաբացարկը անտեղի է…

  4. Ավետյան says:

    Զարան եթե օգտագործեր իր լեզվի ճարպկությոնը և միջազգային նման լսարանից քննադատեր թուրքերին, ազերիներին, կամ խոսեր եվրաինտեգրրաացիային վերաբերվող հարցերից, որի համար էլ ՀՀայաստանի պատվիրակությունը հասել էր Եվրոպա, կդառնար գուցե և ազգի հերոս, բայց նա նախընտրեց մի էժանագին թեմա, որը անձնական վրիժառության տպավորություն էր թողնում, ինչքան էլ դա ճշմարտություն պարունակեր իր մեջ: Ինչն էր նպատակը այդ հարցի, ինչ օգուտ բերեց Հայաստանին դա կարծես ոչ ոքի չի հետաքրքրում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031