Ադրբեջանի նախագահական ընտրությունների եզրափակիչ հեռուստաբանավեճի ժամանակ նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին իշխանամետ թեկնածու Հաֆիզ Գաջիևին հիշեցրել է, որ ժամանակին նրան հայերի հետ կապված հայտարարության համար ձերբակալել էին: Հայտնում է «Կոնտակտ» լրատվականը:
Վերջին հեռուստաբանավեճին, ինչպես և նախորդներին, նախագահի թեկնածու և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը կրկին բացակայում էր: Այդ առիթով Հասանլին հեգնել է, որ ընտրողները դրանից «մեծ բան չկորցրին», քանի որ «ինտելեկտով» նա շատ չի տարբերվում ներկա գտնվող իր «վստահված անձանցից»:
«Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջևին զայրացրել է այդ արտահայտությունը, ինչին ի պատասխան նա Հասանլիին հերթական անգամ անվանել է «հայերի աներ»:
Իսկ Հասանլին էլ հիշեցրել է, որ 1996թ. Հաջիևին ձերբակալել էին այն բանի համար, որ ասել էր, թե Հեյդար Ալիևի մայրը հայ է:
Կարդացեք նաև
«Կոնտակտը» գրում է, որ դրանից հետո Հաջիևը կարմրել է և նյարդայնացել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ