Երեւանի «Կաիսա»շախմատի դպրոցի սաներն ընկերական հանդիպում անցկացրին Աբովյան քաղաքի շախմատի մարզադպրոցների իրենց հասակակիցների հետ:
Նախաձեռնության հեղինակներն առայժմ պայքարում գրանցվող հաշվին այնքան էլ նշանակություն չեն տալիս: Նրանց համար ավելի կարեւոր է, որ «Կաիսայի» եւ Աբովյան քաղաքի պատանի շախմատիստների միջեւ համագործակցություն է ձեւավորվում:
Միջոցառման ավարտին «Կաիսայի» սաներ, գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրին մասնակիցների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ