«Ամերիկայի ձայն» ռադիոկայան ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում գալիք չորեքշաբթի կանցկացվեն լսումներ՝ «Առանցքային պահ Արևելյան գործընկերության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով:
Ըստ Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների, Սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Դիրքսենի անվան մասնաշենքում հոկտեմբերի 9-ին կայանալիք լսումներին կմասնակցի ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալի օգնական Փոլ Ջոնսը:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում «Առանցքային պահ Արևելյան գործընկերության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով լսումներին կմասնակցեն նաև մայրաքաղաք Վաշինգտոնից գործող Ատլանտյան խորհրդի գործադիր փոխտնօրեն Դեյմոն Ուիլսոնն ու «Heritage Foundation» հետազոտական կազմակերպության առաջատար փորձագետ Արիել Կոհենը: