Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հինգ երկրների պատանի սուսերամարտիկներ մրցում են Երեւանում

Հոկտեմբեր 05,2013 19:51

Հայկական սլավոնական համալսարանի մարզադահլիճում այսօր մեկնարկեց սուսերամարտի միջազգային պատանեկան մրցաշար՝ նվիրված մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (FIE) հիմնադրման 100-ամյակին:

Մրցաշարն ավանդական է եւ այս տարի մասնակից երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Իրանին ու Քուվեյթին առաջին անգամ միացել է նաեւ Ռուսաստանը: Դրա փոխարեն Երեւան չեն ժամանել Ավստրալիայի ներկայացուցիչները:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի խոսքերով. «Ավանդական այս մրցաշարի նպատակը միայն ու միայն Հայաստանում սուսերամարտի բարի ավանդույթները վերականգնելն է: Մենք ունեցել ենք շատ բարձրակարգ սուսերամարտիկներ, սակայն նրանցից շատերը վերջին երկու տասնամյակում հեռացել են: Մեր ֆեդերացիան ամեն բան անում է մարզաձեւին պատշաճ հեղինակությունը վերադարձնելու համար: Ռուսաստանի մասնակցությունը շատ դրական կանդրադառնա մեր պատանիների մարզական վարպետության վրա: Ռուսաստանի սուսերամարտի դպրոցը լավագույններից է աշխարհում ու մեր սուսերամարտիկները նրանց եւ մյուս երկրների իրենց հասակակիցների հետ պայքարելով՝ անհրաժեշտ մրցափորձ կուտակելու բացառիկ հնարավորություն ունեն: Այս մրցաշարն օգտակար է նաեւ մեր մարզիչների եւ մրցավարների համար», – Aravot.am-ին ասաց Արմեն Գրիգորյանը:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան 1-2 այսպիսի մրցաշար կազմակերպելով՝ նպատակ ունի նաեւ դիմել միջազգային ֆեդերացիա եւ Երեւանում աշխարհի գավաթի խաղարկություն կազմակերպել: Իսկ մարզական առումով, այսպես դրվում է նաեւ ապագա մեծահասակների հավաքականի հիմքը, որի անդամները հետագայում կպայքարեն ինչպես աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալների, այնպես էլ՝ օլիմպիական ուղեգրերի համար:

OLYMPUS DIGITAL CAMERA

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031