Թուրքիայում մոտ 100 հազար կին է դուրս գալիս փողոց՝ մարմնավաճառությամբ զբաղվելու, որոնց կեսը անչափահաս է, ըստ թուրքական հ/կ-ի ուսումնասիրության` հայտնում է «Hurriyet»-ը:
Մոտ 3000 մարմնավաճառ աշխատում է Թուրքիայի 81 նահանգներից 51-ում տեղակայված հասարակաց տներում և ևս 15 հազար մարմնավաճառ աշխատում է պաշտոնական փաստաթղթերով, ըստ «Շեֆկաթ Դեռ» կազմակերպության զեկույցի:
Իսկ ահա փողոցում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց թիվը աճել է 100 հազարի, որոնց կեսը անչափահասներ են: Զեկույցում ասվում է, որ աղքատ ընտանիքների անչափահաս աղջիկները, հատկապես արևելյան և հարավարևելյան նահանգներում, դարձել են «մարմնավաճառության մաֆիայի» զոհեր:
Խոցելի երեխաները, որոնք բռնի են ենթարկվել իրենց ընտանիքներում, ծնողազուրկները և մտավոր խնդիրներ ունեցող երեխաները հաճախ են դառնում հանցավոր օղակների զոհը:
Կարդացեք նաև
Զեկույցում ասվում է նաև, որ 60 տարեկանն անց կանայք աշխատում են հասարակաց տներում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ