Վանի Ոստան գավառի (այժմ՝ Գևաշ) դպրոցներից մեկի հողի տակից գանգեր և ոսկորներ են դուրս եկել, որոնք հավանաբար Հայոց ցեղասպանության զոհերինն են: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը՝ հղում անելով քրդամետ «Օզգուր Գունդեմ»-ին:
Ոստանի Իլի (այժմ՝ Դայուրե) գյուղում զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել դպրոցի շինարարական աշխատանքների ժամանակ:
Ոսկորները մինչև հիմա մնացել այդպես՝ հողից դուրս պրծած: Տեղացիներն ասում են, որ զանգվածային գերեզմանն ամենայն հավանականությամբ հայերինն է, որոնք այնտեղ էին ապրում մեկ դար առաջ:
Մինչև Հայոց ցեղասպանությունը Իլի գյուղում ապրում էին 21 հայկական ընտանիքներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ