Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-9-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովին:
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:
Պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը:
Ազգային ժողովի
հասարակայնության հետ կապերի վարչություն