«Սիրով ընդունել եմ հրավերը՝ առաջին անգամ եմ Հայաստանում: Փորձերի ժամանակ հասկացել եմ, որ հրաշալի տաղանդավոր երաժիշտներ ունի Հայաստանը եւ ընդհանրապես ինձ դուր է գալիս գտնվել այստեղ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կայանալիք համերգի մասին նշեց մեծահամբավ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Ալեքսեյ Օգրինչուկի համատեղ համերգը։ Հնչելու են Ռ. Շտրաուս եւ Ի. Ստրավինսկի։
Ալեքսեյ Օգրինչուկը Երևանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Ալեքսեյ Օգրինչուկը հոբոյ նվագում է 9 տարեկանից։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան։ Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Մշտապես հանդես է գալիս Վլադիմիր Սպիվակովի հետ համատեղ։ Արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի պնդմամբ սա իրենց առաջին համագործակցությունն է հայկական բեմում, սակայն քննարկումները սկսվել էին դեռ վաղուց:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ