Այսօրվանից Դանիայում ցուցադրվում է 2013թ հայերեն հրատարակված «Կինը վանդակում» (Kvinden i buret) քրեավեպի հիման վրա նկարահանված դետեկտիվ ֆիլմը: Վեպի հեղինակը աշխարհահռչակ դանիացի գրող Յուսի Ադլեր-Օլսենն է:
Վեպը տարբեր երկրներում արժանացել է բազում գրական մրցանակների, իսկ 2013թ` New York Times Bestseller անվանակոչման:
Հայերեն գիրքը հրատարակել է «Գիտանք» հրատարակչությունը (թարգմանիչ Ալեքսանդր Աղաբեկյան) իր հայտնի «XXI դարի քրեավեպ » շարքում, որը նաև ընդգրկում է սկանդինավյան երկրների նշանավոր գրողներ Յո Նեսբոյի «Գլխաորս » և Մատի Յոենսուի «Չարի քահանան» քրեավեպերը:
Օրերս լույս է տեսել և շուտով գրախանութում կհայտնվի շարքի չորրորդ հատորը` իսլանդացի հայտնի գրող Արնալդուր Ինդրիդասոնի «Պիղծ արյուն » քրեավեպը, որի հիման վրա նկարահանվել է «Jar City» ֆիլմը: Հրատարակչությունը պատրաստում է տպագրության տարբեր երկրների այլ հայտնի գրողների քրեավեպերը:
Կարդացեք նաև
«Գիտանք » հրատարակչություն