Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համլետ Պետրոսյան. Տիգրանակերտը եզակի հուշարձան է

Հոկտեմբեր 05,2013 15:42

DSC04812«Մենք մշակութային ժառանգության հետազոտություն ենք կատարում՝ ներկայացնում ենք հասարակությանը, իշխանությանը: Ամեն տարի Տիգրանակերտի արշավախումբը 120 էջանոց հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրանակերտի 2013 թ.-ի բացառիկ գտածոների, պեղումների ընթացքում հայտնաբերված նմուշների պատմական կարևորության մասին նշեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Նրա համոզմամբ իրենց խումբը իրականացնում է գիտական աշխատանք եւ ներկայացնում հասարակությանը: Մշակութային քաղաքականությունը հասարակության մշակութային կյանքն է: Տիգրանակերտը մեզ հրապուրում է իր մեծ չափերով, պեղումներին մասնակցել են Ֆլորենցիայի համալսարանի երկու երկրաբան մասնագետներ.
«2010 թ.-ին բացվեց Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, այնտեղ տարեկան այցելում է 30 հազար զբոսաշրջիկ, թանգարանը վճարովի է՝ յուրաքանչյուր այցելուն վճարում է 250 դրամ, սակայն կարծում եմ, որ վճարն անիմաստ է: Մշակույթը անմիջական սպառման ապրանք չէ, այլ հասարակությանը առաջ մղելու գործիք»:

Բանախոսի պնդմամբ հուշարձանը պետք է պահպանել, իսկ զբոսաշրջությունը նյութերին վնասում է: Տիգրանակերտը եզակի հուշարձան է, որը նախաձեռնվել է անձնական նախաձեռնությամբ: Իրենք ուզում են հրապուրել, այլ ոչ թե գումար վաստակել: Ցանկացած բիզնես նախագիծ չպետք է վնասի հուշարձանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031