Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մլքե թագուհու Ավետարանի պատկերազարդումներից մինչև Անիի Բագրատունյաց շրջան…

Հոկտեմբեր 05,2013 15:30

Նարեկացի արվեստի միությունում այսօր` հոկտեմբերի 5-ին, կայացավ արվեստաբանական սեմինար:

Բացման խոսքով հանդես եկավ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրագիտության և մայր ցուցակի բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը: Կարեւորելով նման սեմինարները` նա ասաց. «Երիտասարդական արվեստագիտական քննարկումները ոչ միայն կարեւոր են, այլեւ անհրաժեշտ են, որովհետեւ հիանալի է, երբ ինչ-որ մեկը մի բան է նկատում և ցանկանում է իր ընկերների, իր արվեստակիցների հետ քննարկել խնդիրները` պարզելու առաջին հերթին ինքն իր համար, թե իր հետազոտական աշխատանքներն ինչ ուղղությամբ տանելն է ճիշտ, պարզ այն տրամաբանությամբ, որ մեր ժողովուրդը վաղուց ձևակերպել է մի արտահայտությամբ, թե մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ է: Ընկերական, մասնագիտական միջավայրում և նաև մտքերի անկեղծ փոխանակության ժամանակ մարդիկ աշխատում են իրենց նման մարդուն օգտակար լինել` մատնանշելով ինչ-որ մի գիտելիք, որ նրանք ունեն, նա չունի: Այսպիսի առողջ, ընկերական քննարկումներով, երևի թե, մենք ավելի ուղիղ ճանապարհով ենք մեր նպատակին հասնելու, քան մեկուսի աշխատելու դեպքում: Սա, իսկապես, կարեւոր նախաձեռնություն է, և ես առաջարկում եմ արվեստագիտական քննարկումներ առավել հաճախ կազմակերպել»:

Զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ դասախոս, արվեստագիտության թեկնածու Զարուհի Հակոբյանը, որը նույնպես ողջունեց սեմինարներ անցկացնելու նախաձեռնությունը: Նա, մասնավորապես ասաց. «Սրանք այնպիսի սեմինարներ են, որոնցից օգուտ կարող է քաղել յուրաքանչյուրը, և ես վստահ եմ, որ մեր շրջանակները կընդլայնվեն, որովհետև այդ պոտենցիալը կա, մենք կարող ենք ներկայացնել կարևոր թեմաներ»:

Զարուհի Հակոբյանի զեկուցումը «Մլքե թագուհու ավետարանի մանրանկարները» թեմայով էր:

Զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՀ արվեստաբանության հայցորդ Վիկտորյա Վասիլյանը («Մայր Հայաստանի հնագույն նախատիպերը»), ԵՊՀ արվեստաբանության ասպիրանտ Դիանա Գրիգորյանը («Անի մայրաքաղաքում 10-11-րդ դարերում կառուցված եկեղեցիները») և ԵՊՀ արվեստաբանության մագիստրոս Անի Մարգարյանը («Թորոս Տարոնացի. ոճն ու պատկերագրությունը»):

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031