«Մենք դաստիարակված մարդիկ ենք եւ չենք պատրաստվում մտնել նրանց ննջարաններ ու տեսնել թե ինչո՞վ են զբաղված: Բայց ես նաեւ չեմ ուզում, որ նրանք իրավունք ունենան փողոց դուրս գալու եւ այդ ամենը ցուցադրելու: Ո՞վ է ասում կամ ո՞ր տրամաբանությունն է հուշում, որ մենք իրենց այդ իրավունքը պետք է ապահովենք: Ինչո՞ւ շատ ավելի լուրջ ձեւով չի պաշտպանվում երեխաների սոցիալական իրավունքը, ինչո՞ւ մայրերին արտոնություններ չեն տրվում»,- «Քաղաքակրթությւոնների երկխոսություն» համաժողովում «Ընտանիք եւ կրթություն» թեմայով քննարկման ժամանակ, հակադարձելով Անգլիայի ներկայացուցչին,իր վրդովմունքն արտահայտեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սարգսյանը:
Անգլիայի ներկայացուցիչ Ադրիան Պապստը, հիմնական զեկուցողներից հետո խոսք խնդրելով, սկսեց խոսել նույնասեռ ընտանիքների իրավունքների մասին, թեպետ իր խոսքում նաեւ ասաց, որ նման ընտանիքներն ընտանիք դժվար է համարել: Այնուհանդերձ, նա կոչ արեց հարգել այդ մարդկանց իրավունքները ու ինչ-ինչ արտոնությունների մասին ակնարկներ արեց: Ընդհանրապես, ինքն իրեն անընդհատ հակասելով, պարոնը մեկ խոսում էր ընտանիքի զարգացման անհրաժեշտության մասին, մեկ միասեռականների իրավունքների պաշտպանության:
«Ինձ համար անհասկանալի է այն, որ դուք ցանկանում եք մեզ ենթարկել բոլոր ձեր ստանդարտներին: Խոսելով միասեռականների իրավունքների մասին, դուք մոռանում եք, որ կան նաեւ երեխաների իրավունքներ կամ, ընդհանրապես, բնության օրենքներ, որոնց դեմ չպետք է գնալ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նա օրինակ բերեց,ասելով, որ ես հիմա շատ հարմար կոշիկներ եմ հագել, բայց դուք ինձ տալիս եք այլ կոշիկ, ու երբ ես ասում եմ, որ դա իմ ոտքին փոքր է, ասում եք`ոչինչ, ավելորդ մասերը կկտրենք, բայց դու սրանով պիտի քայլես: «Միթե՞ սա տոտալիտար մոտեցում չէ: Ինչո՞վ է պայմանավորված շահագրգռությունն այդ օրենքներն ընդունելու համար, ինչո՞ւ են մեծ գրանտներ տալիս դրանց համար, ինչո՞ւ են կառավարություններին գումարներ խոստանում, ովքե՞ր են կանգնած դրա ետեւում»,- Արամ Սարգսյանի հարցերը պատասխաններ չստացան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն էլ մայիսին ընդունեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին» հայտնի եւ վիճահարույց օրենքը, որի դեմ պայքարին միացել է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:
Ի դեպ, Արամ Սարգսյանի դիտարկումներին դահլիճը ծափերով արձագանքեց:
Անգլիացին շփոթվեց, փորձեց բացատրել, որ իրեն պարզապես սխալ են հասկացել: Արամ Սարգսյանը ներկաներին կոչ արեց թողնել հանդուրժողական մոտեցումն այս հարցի շուրջ եւ խոսել բացահայտ, քանի որ իր կարծիքով այդ խմբավորումները նաեւ շատ ագրեսիվ են, ու չպետք է թույլ տալ, որ նրանք առավելություններ եւ հատուկ պայմաններ ունենան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
հիանալի է ասված: Ողջունում եմ Արամ Սարգսյանի նորմալ մարդկային կեղվածքը:
Տեսագրությունը կարող եք դիտել այստեղ
https://www.rhodesforum.org/
Բացարձակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ Արամ Սարգսյանի և իր նման մտածողների ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ կապված գենդերային հավասար իրավունքների այս օրենքի (և ընդհանրապես սեռական փոքրամասնությունների իրավունքների) հետ: Եթե ԱՅՍՊԻՍԻ արտահայտություններ անում է որևէ քաղաքական գործիչ,դա արդեն ՎՏԱՆԳԱՎՈՐ է,որովհետև ենթադրում է, որ երկրի ՕՐԻՆԱԿԱՆ քաղաքացիների մի մասը ՆՈՒՅՆ սահմանադրական իրավունքներ չպիտի ունենա,որովհետև ԻՐ ՀԱՄԱՐ դա «հաճելի չէ» կամ ԻՆՔԸ գտնում է,որ դա «լավ չէ»:
Արամ Սարգսյանին ԻՐՈՔ խորհուրդ եմ տալիս ուշադիր կարդալ 20.08.2013-ին «ՀԵՏՔՈՒՄ» տպված իմ հոդվածը՝ «Խավարից ու դոգմաներից անդին,կամ Հայաստանում պիտի վերջ տան սեռական փոքրամասնությունների հարցը շահարկելուն» վերնագրով:Ես 3 շաբաթ աշխատել եմ այս հոդվածի վրա և այս հարցը մեկնաբանել եմ տարբեր անկյուններից:
Ափսոս,որ այդ դահլիճում չեմ եղել ՝ իր բոլորին հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար:
Նախ՝ բնության մեջ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ այլ տեսակներ էլ ունեն նույնասեռական անդամներ. ուստի սա ԲՆԱԿԱՆ երևույթ է:
Երկրորդ՝ ԴՈՒ (կամ մի ուրիշը) չէ,որ այս խմբին «իրավունքներ պիտի մուրա/տա»: Հարցը,ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ, իրավաբանական-սահմանադրական-ՊԵՏԱԿԱՆ հարթակում է, այլ Ո՛Չ ԱՆՁՆԱԿԱՆ-զգացմունքային հարթակում:
ՀԱՐՑԸ սա է. Եթե քո երկրում ՕՐԻՆԱԿԱՆ քաղաքացիների մի խումբ չունի ՆՈՒՅՆ (սահմանադրական) իրավունքներ,ապա քո երկիրը դեմոկրատական-սահմանադրական երկիր ՉԷ:
ԴՈՒ էլ ՄԻԱՅՆ զգացմունքայնորեն մատ ես թափ տալիս. ՀԵՇՏ ԹԻՐԱԽ ես գտել ու ԿԵՂԾ հայրենասիրություն ես ԽԱՂՈՒՄ, բայց դու էլ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԵՍ առաջարկում:
Could you please provide the link to the article you published? Thank you for your comment – forward thinking !
Շնորհակալություն Արամ Սարգսյանին, բայց նրան պիտի միանան բոլոր նրանք ում ձայնը լսելի է:
Նման պահանջներ առաջ քաշելով,իմա. այսպես կոչված ,,միասեռականների,, իրավունքներ թմբկահարելով,եվրոպացի ,,իրավապաշտպան,, խորհրդատուները,դիվանագետներն ու այլք .որոմ են ցանում մեր հասարակության ներսում,ստեղծում 5-րդ զորասյուն,որոնց ուժեղացնելով եվ որոնց վրա հենվելով կկարողանան մեզ առավել կառավարելի ու խամաճիկ դարձնել;Միանգամայն ճիշտ հարցադրումներ է կատարում դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը,իրավունք կոչվածի տակ երբ աղբ է մատուցվում,երբ իրենց հագի կոշիկն են մեզ պարտադրում,դա ոչ միայն հարգանք չէ մեր ազգային արժեքների նկատմամբ , ավելին դա արհամարհանք է,քայքայիչ եվ կեղտոտ քաղաքականություն.,,բաժանիր,որ տիրես,,-ի քողարկված դրսեվորում;,,Տվեք ինձ հենարան եվ ես կպտտեմ երկրագունդը,,-/կարդա՛տվեք ինձ հենարան եվ ես կթուլացնեմ հայերին/,-սա է նրանց ,,աշխատանքի,, ենթատեքստը;