Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Դատապարտում ենք Զ. Փոստանջյանի խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ ոտնձգությունը

Հոկտեմբեր 05,2013 14:57

2013 թ. հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին տրված հարցը դարձավ բուռն հանրային քննարկման առարկա: Կարևորելով Զ. Փոստանջյանի կողմից բարձրացված հարցի նկատմամբ հանրային բանավեճի փաստը` միաժամանակ գտնում ենք, որ ներկայացվող գնահատականներում և կարծիքներում առկա են անձնական ակնհայտ վիրավորանքներ, որոնք ակնհայտորեն ուղղված են Զարուհի Փոստանջյանի անձին, այլ ոչ թե բարձրացված հարցին կամ խնդրին:
Գիտակցելով, որ իշխանության ներկայացուցչի գործունեության ստվերային կողմերի բացահայտմանն ուղղված հարցը բացարձակապես հաճելի չէ իշխանամետ կողմերին՝ ակնկալելի էր նաև այս բուռն արձագանքը, սակայն քննարկման առարկա է դարձել ոչ թե բարձրացված հարցը, այլ թե որտեղ և ում կողմից է այն տրվել: Ավելին՝ ԱԺ նախագահի կողմից արդեն սկսել են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից Զ. Փոստանջյանին հանելուն ուղղված գործողությունները:
Մենք գտնում ենք, որ Զ. Փոստանջյանն իրականացրել է իր կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, որը յուրաքանչյուր անձի իրավունքն է՝ անկախ պետական սահմանից՝ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի: Զ. Փոստանջյանն իր հարցով որևէ պետական գաղտնիք չի հրապարակել, որը կարող էր վտանգել Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության անվտանգությունը:
Զ. Փոստանջյանի խոսքի և արտահայտման ազատության սահմանափակմանն ուղղված որևէ գործողություն, սպառնալիքները նրա անձի նկատմամբ և այլ հնարավոր գործողությունները, որոնք կարող են կիրառվել, այդ թվում պատվիրակության կազմից հանելու վերջնական որոշման կայացումը, գնահատում ենք անընդունելի և հետապնդում ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ:
Պաշտպանելով Զ. Փոստանջյանի կարծիքի արտահայտման ազատության իրավունքը՝ դատապարտում ենք բոլոր ճնշումները, որոնք ուղղված կլինեն Զ. Փոստանջյանի այդ իրավունքի սահմանափակմանը և պահանջում ենք ապահովել Զարուհի Փոստանջյանի և նրա ընտանիքի անվտանգությունը: Պնդում ենք, որ այդ անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության անմիջական պատասխանատուն կլինեն ՀՀ իշխանությունները, եթե չձեռնարկեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:
1. Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
2. Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինտթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն
3. Վարդգես Լ. Գասպարի, ՎԱԼ Օթոմեյշն ՍՊԸ տնօրեն
4. Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ
5. Ժաննա Ալեքսանյան, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ
6. Վահան Թումասյան, Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ
7. Մհեր Արշակյան, իրավաբան
8. Արմեն Առաքելյան – Ժողովրդավարությունն այսօր ՀԿ, Հակամարտությունների ծրագրի ղեկավար
9. Գևորգ Քեհյան, ATD ( All together for Dignity) Fourth World ( international Movement) միջազգային կազմակերպության Վարշավայի կառույցում լիաժամ կամավոր
10. Արմենուհի Հովակիմյան, բանասեր
11. Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ
12. Հրայր Մանուկյան, տնտեսագետ, 1in.am կայքի տնտեսություն բաժնի պատասխանատու
13. Համլետ Կիրակոսյան, «Ասպարեզ» օրաթերթի պատասխանատու խմբագիր
14. Արմեն Սարդարյան, Արվեստաբան
15. Արփի Ոսկանյան, գրող
16. Անուշ Խաչատրյան, Բիզնես ադմինիստրատոր
17. Բենիամին Հովակիմյան, Ծրագրավորող
18. Լիլիթ Գևորգյան, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
19. Արսեն Մելիքսեթյան, տնտեսագետ
20. Ալիկ Ղարիբյան
21. Վարդինե Գրիգորյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մենեջեր
22. Ռեգինա Տյոմկինա, բժիշկ
23. Անահիտ Սաղաթելյան, փաստաբան
24. Արտաշես Սերգոյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ծրագրերի համակարգող
25. Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն
26. Արմինե Զաքարյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ծրագրերի համակարգող
27. Հասմիկ Կարապետյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Да, Заруи выполнила свою “миссию”—–вместо множество насущных проблем Армении,которых ПАСЕ умалчивает(например реакция по Сафарову,блокада),у всех на памяти осталось только дешевый трюк о каком-то казино! И теперь неуместно всякие осуждения! Поезд ушел!

  2. Maxim says:

    Որպես իմ հայրենիքի ապագայով մտահոգված անձ, ցանկացած ոտնձգություն Զարուհի Փոստանջյանի հանդեպ,՝ պարտավորվում եմ ցույցերի միջոցով, Մերձբալթյան և Սկանդինավյան
    երկրներով մեկ տարածել՝ հանցախմբի, թաղի խուժանի կամ այլոց արարքները:
    Եթե կան համախոհներ, ովքեր կարող են իրենց ճանապարհի ծախսը հոգալ, և մասնակցել ցույցերին ապա պատրաստ եմ իմ միջոցներով հոգալու մնացած բոլոր ծախսերը:
    Համոզված եմ, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, և դատարկելու ժամանակն է:

  3. Կեցցեք says:

    Ազնիվ հայեր ջան, շնորհակալություն Զվարթնոց օդանավակայանում ազնվափայլ և առյուծասիրտ հայուհի Զարուհի Փոստանջյանին դիմավորելու համար. Եվրոպայից հոգով սրտով ձեզ հետ եմ. ԿԵՑՑԵՔ.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031