Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում տված հարցի համար ոչ թե լոլիկներով ու ձվերով պետք է պատժել, այլ իրավական պատասխանատվության պետք է կանչել:
«Պատժելու ձեւերից մեկը կարող է լինել՝ անհիմն հայտարարություն անելու համար պատվի, արժանապատվության հոդվածի կիրառումը, նրան պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելն ու դատի տալ որպես հանցագործի: Այդ ընկերուհուն պետք չէ լուրջ ընդունել, նրա մասին այսօր ավելի շատ են խոսում, քան շատ այլ լուրջ հարցերի մասին»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Ադիբեկյանը:
Նրա գնահատմամբ, Սերժ Սարգսյանը ճիշտ եւ հավասարակշռված պատասխան է տվել պատգամավորին. «Նախագահը տվեց ակնթարթային ճիշտ պատասխան, չկմկմաց, իսկ դա նշանակում է, որ դա շուտ կմոռացվի եւ պատմության մեջ կհիշվեի որպես զվարճալի օրինակ: Կարելի է քննադատել բոլորին, բայց պետք է քննադատությունն ունենա հիմքեր: Եթե Զարուհին ասեր, որ ունեմ տեսագրություն՝ ինչպես եք կրվում կազինոյում, բոլորս կծափահարեինք, բայց նրա հարցը ընդամենը անհաջող զրպարտության օրինակ էր»:
ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթն ու պատվիրակների հարցերի պատասխանները նույնպես սոցիոլոգի վրա դրական տպավորություն են թողել. «Լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ կարողացավ վերահսկել բանակցային գործընթացները, հասնել նրան, որ Ռուսաստանը Հայաստանին տվեց մեծ երաշխավորություն Մաքսային միություն մտնելու համար՝ գազի գնի պահպանման, ատոմակայանի կառուցման տեսքով»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, Եվրոպան չի կարող Հայաստանի անվտանգությունն ապահովել, բայց տասը տարի ժամանակ ուներ Հայաստանին սիրաշահելու, թե ցանկանում էր իր շարքերում տեսնել. «Ռազմական պաշտպանության հարցերով Ռուսաստանի վահանի տակ ենք գտնվում, Ռուսաստանը ամենամեծ ներդրողն է Հայաստանում: Իսկ Եվրոպան ժանամակ ուներ վերջին տասը տարում մեծացնել ներդրումային ծավալները Հայաստանում, եթե ուզում էր տեսնել մեզ իրենց շարքերում»:
Միաժամանակ պարոն Ադիբեկյանն ասաց, թե պետք չէ ընտրել Մաքսային միությունը կամ ԵՄ-ը, այլ պետք է օգտվել երկու եզրերից էլ: Նա նաեւ ասաց, որ հնարավոր է ԵՄ-ը տարիներ հետո մեծ խնդրանքներով ծեծի Մաքսային միության դուռը եւ խնդրի իրեն էլ ներգրավվել այդ միության շարքերը. «Քանի որ մեր էներգակիրները վերջացել են, լույս չունենք եւ մրսում ենք»:
Անդրադառնալով նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին չցանկացավ կանխատեսել, թե ինչպիսի դատախազ կլինի, միայն ասաց. «Իմ տպավորությամբ, հաղթանդամ տղամարդ է, крепкий орешек-ի տպավորություն է թողնում: Աղվանի նման փոքր-մոքր տղամարդ չէ: Թեպետ Աղվան Հովսեփյանը փոքր-մոքր լինելով բավականին ճկուն էր որոշումների մեջ: Կարծում եմ՝ Կոստանյանը կպաշտպանի արդարությունը, անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Հայաստանում այդ համակարգը ամենադժվար բարեփոխվող համակարգն է, մարդկային ռեսուրսը որակյալ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սա հենց солдафон-ի մտածելակերպ է, որտեղ ասվում է գլխավոր դատախազի համար՝ сило есть,
ума не надо. Ինչ սարսափելի է, որ նման մարդկանցով ենք շրջապատված:
«Անկախ» «սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանը:
Մարդը Զ. Փոստանջյանի ՀԱՐՑԸ «շփոթել» է ‘հայտարարության’ հետ:
ՀՀԿ-ի պալատական սոցիոլոգի համար Մաքսային միությունը պիտի որ դրախտավայր թվա. ռուսական արծաթով թվեր ՆԿԱՐԵԼՈՒ պատվերներ էլ կլինեն: