Երբ 30 տարի առաջ ես ուսուցիչ էի աշխատում եւ այդ մասին հայտնում էի «լայն ժողովրդական զանգվածների» ներկայացուցիչներին, առաջին հարցը, որը նրանք տալիս էին՝ «բա ինչքան փող ես առնըմ»: Եվ երբ պատասխանում էի՝ «60 ռուբլի» (կես դրույք), զրուցակիցներիս դեմքին արհամարհական ժպիտ էր երեւում: Պարզ է, որ դրան զուգահեռ աշխատում էի եւս 2-3 տեղում, որտեղ «առնում էի» համանման գումարներ եւ գլուխս պահում էի՝ այդ առումով կյանքս առանձնապես չի փոխվել: Բայց հիշում եմ այդ ամենը՝ փաստելու համար, որ այն նոստալգիկ պնդումները, թե առաջ ուսուցչի մասնագիտությունը հարգի էր, իսկ հիմա՝ ոչ, այնքան էլ ճիշտ չեն. «լայն զանգվածների» կողմից հարգի է «փող շինելը»՝ ինչ-որ մեկին խաբելով կամ ինչ-որ բան գողանալով: Ուսուցիչը նման հնարավորություններ չուներ ու չունի:
«Հանուն արդարության» պետք է ասել, որ վերջին տարիներին դրան ավելացել է ուսուցիչների ստորացված վիճակը, երբ ՀՀԿ կրծքանշանով տնօրենի պաշտոնական հաջողություններն ամբողջությամբ պայմանավորված են նրանով, թե ինչպիսի ծառայություններ է նա մատուցել իշխանությանը ընտրությունների ժամանակ: Ստրկամիտ, իր տեղի համար դողացող տնօրենը չի կարող ազատ եւ հետեւաբար՝ իրենց արածների համար պատասխանատու մարդկանց ղեկավարել: Հետեւաբար՝ նաեւ ուսուցիչներն են վախեցած եւ ամեն ինչին հարմարվող: Այդ վիճակում գտնվող մանկավարժը ոչ մի հնարավորություն չունի զբաղվել ստեղծագործական աշխատանքով, իսկ ուսուցիչն, անշուշտ, աշխարհի ամենաստեղծագործական, երեւակայություն եւ մտահորիզոն պահանջող աշխատանքն է: Ներկայումս ուսուցիչն իր ցանկացած նախաձեռնության համար (խոսքը օրինական, գործին նպաստող նախաձեռնության մասին է) պետք է դիմի տնօրենին, վերջինս էլ կասի՝ «վայ, վայ, վայ, գործ չունես»:
Իհարկե, ինչպես եւ նախորդ դարաշրջանում, հիմա էլ կան հրաշալի ուսուցիչներ՝ թե դպրոցներում, թե դպրոցներից դուրս՝ ի հեճուկս այս ամենի: Ամենակարեւոր բանը, որը նրանք «ներարկել են» աշակերտների մեջ, ոչ թե գիտելիքների հանրագումարն է, ոչ էլ նույնիսկ ազնվությունը, հայրենասիրությունը եւ այլ գովելի հատկություններ: Լավ ուսուցիչն իր աշակերտին տալիս է «ծրագիր»՝ ամբողջ կյանքի համար, եւ այդ ծրագրի էությունն է՝ միշտ, մինչեւ խորը ծերություն ձգտել ինչ-որ մի բան սովորել, կատարելագործել սեփական գիտելիքները աշխարհի եւ մարդկանց մասին: Եթե այդ սովորելու ձգտումը կա, մնացած թվարկած եւ չթվարկած հատկությունները բացառված է, որ չլինեն:
Մոտավորապես նույն թվերին՝ 30 տարի առաջ, մեր լավագույն դերասաններից մեկը՝ Մհեր Մկրտչյանը, հյուրընկալվել էր պետհամալսարանի ուսանողների մոտ՝ այդ հանդիպմանը ես էլ էի ներկա: Ուսանողներից մեկը հարցրեց արտիստին, թե ի՞նչ է պետք անել բուհում: Եվ նա պատասխանեց. «Սովորել սովորելը»:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այո,Դուք այդպես էլ ականջալուր չեղաք Մեծ արտիստի հորդորին ու,ինչպես ռուսը կասեր՝ “Факт на лицо”…
Ամո~թ է, Համլետ;
”Ստրկամիտ, իր տեղի համար դողացող տնօրենը չի կարող ազատ եւ հետեւաբար՝ իրենց արածների համար պատասխանատու մարդկանց ղեկավարել: Հետեւաբար՝ նաեւ ուսուցիչներն են վախեցած եւ ամեն ինչին հարմարվող”: == Իրոք ոսկի խոսքեր են…
Ի դեպ՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ ուզում եմ շնորհավորել ուսուցիչներին երեքամյա վաղեմություն ունեցող մի չափածոյով, որը, ցավոք, իր արդիականությունը դեռ չի կորցրել….
ԱՆՕՐԵՆԸ ԿԱՄ ԹԵԺ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Ընտանիք իմ անապական ……………………………….. Իսկ անկոտրում արդարները`
Մշուշոտ է իմ ապագան,……………………………………Ըմբոստ խոսքի ճարտարները,
Լավ է հանեն` քան թե դատեն……………………………..Ամուր կառչել օրենքներից`
Լուրջ, գործերս էդքան վատ են: ………………………….Չեն էլ թողնում քերեմ վրից:
Բանսարկու թե հմուտ լրտես ……………………………..Ատում են դավ, զրպարտություն,
Սիրտս բանամ` դառնա ի տես. ………………………….Գովերգում են ազատություն,
Թուլությունս գիտեք անշուշտ` …………………………..Ի՜՞նչ եմ արել լավից բացի
Փող եմ սիրում ինչպես անկուշտ:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,.Որ տալիս եք ինձ աքացի:
Կարծում եք թե հե՜՞շտ է վարել, ………………………….Դիպել եմ ձեր նուրբ լարերին
Ընդվզումներ ճնշել, մարել, ………………………………..Որ չբախվեք սուր քարերին,
Չէ, կյանքից բան չեք հասկանում …………………………Փակել եմ ձեզ Մայր դպրոցում
Էժան խավին եք պատկանում: ……………………………Որ շարժ լինի Լայն գզրոցում,
Շեկլի՜կ, Խուճու՜ճ, Երկար վարսե՜ր,……………………….Լոկ քերել եմ ավելորդը
Իմ ձայնազուրկ նորահարսեր, ……………………………..Որ չշարժվի շահի որդը:
Մատս շարժեմ` վազեք վարգով,……………………………Կախարդական փայտիկ հասիր`
Շուրջս շարվեք դրված կարգով:…………………………….Մնամ խրոխտ ու անբասիր…
Որ չդիպչեն բարձր գահիս,………………………………….Բա թեժ գիծը, նոր թշնամին,
Ու՜՞մ հացին են ըլնում վայիս,………………………………Եվրոպական խորշակ քամին,
Լավ հայտնի է իմ դրվածքը …………………………………Քի՞չ էր վտանգը վերահաս`
Ու չի մեկնի իմ գնացքը:………………………………………Դա էլ դարձավ նոր պատուհաս:
=======================================================================
Կամ թող փակեն դրանց վերից ……………………………Իրոք հնչեց դռան զանգը`
Հո չե՜՞նք զրկվի անուշ կերից, ……………………………..(Հազիվ անցավ սրտի կանգը)
Ասենք` միայն ներբող հյուսեն ………………………………Սուրհանդակն էր Lուրջ ատյանի
Ու զուր տեղը չբամբասեն: …………………………………..Ձեռքը՝ էջին մի մատյանի.
Բայց… այն ո՜՞վ է թակում դուռը… ……………………… –Դու՜՞ք եք արել այս բոլորը…
Հոգին կարծես մտավ բուռը ……………………………… –Օ՛, ոչ, ե՜ս չեմ մեղավորը…
Լուռ սողոսկեց սև մրմուռը…………………………………..Մի ներքին ձայն մղում, դրդում
Ու սկսվեց շուռումուռը: …………………………………,,,,,Վատ բաներ էր դուրս սպրդում:
Էն ի՜՞նչ զնգաց, հեռախո՜՞սը…………………………………Ես անմեղ եմ, սիրով լեցուն,
Թե զարթուցիչ բարձրախոսը, ……………………………….Հավատում եմ եկեղեցուն…
Ախ, ե՜՞րբ պիտի հանգիստ քնեմ ……………………………–Բավակա՜ն է, խի՜ղճ ունեցիր,
Ելնեմ, ճնշեմ, հարցաքննեմ…………………………………..Մի ողջ սերունդ կործանեցիր:
……………………………………Բուժիչ ժամկետ պիտի ստանաս
……………………………………Ապաշխարես, նոր մարդ դառնաս
……………………………………Կեղծիք ու սուտ ջրին բառնաս
……………………………………Մաքուր հոգով վերադառնաս:
Հարգելի Արամ, ինձ էլ է բախտ վիճակվել Համալսարանի ֆիզիկայի ամբիոնում ներկա լինել անմռանալի Մհեր Մկրտչյանի հետ հանդիպմանը եվ պիտի ասեմ դա անմիջականության եվ անբռնազբոսիկ, ինքնաարտահայտման խրախճանքի մի երեկո էր: Երբեք չեմ մոռանա թե իմչպիսի հեգնական վերաբերմունքով ուղղված սեփական անձին , նա պատմում էր մեր թատրոնի ՄԵԾԵՐԻ հետ իր առաջին հանդիպումների մասին, իրեն միայն հատուկ հումորով շաղախված: Իհարկե դա խոսում էր այն մասին որ ինքն էլ անշուշտ մի օր տեղ էր գրավելու մեր Մայր Թատրոնի Մեծերի լուսապսակում:
Հարգելի Արամ Աբրահամյան, պետք է անկեղծ ասեմ,՝ երնեկ Դուք իմ ուսուցիչը լինեիք: Ցավոք՝ մի
քանի առումներով բացառվում է: Կցանկանայի Ձեր ասածին ավելացնել, որ ուսուցիչը պետք է կարողանար երեխային բաց անել տվյալ գիտության հրաշքնիքը, թե ինչ հրաշքներ կարող է գործել՝
մաթեմատիկան, իսկ ֆիզիկա՞ն, էլ քիմիայի մասին չեմ ասում՝ ,,վերջինից ափսոս 0 գիտելիք ունեմ,,:
Կարծում եմ աշխարհագրությունը պարտավոր է իմանա յուրաքանչյու ոք, առավել ևս՝ մայրենի լեզուն, հատկապես գրականությունը՝ հաճախ հոգիտ սփոփելու համար, իսկ եթե համաշխարային
հանճարներից էլ մի քանի բան գիտես, այդ արդեն ուրիշ վայելք է:
Շատ կուզեի հայտնաբերել մի վարակ, որով վարակեի հատկապես մեր երկրի՝ Շմայսազգիներին,
Լֆիկաբարոներին, Լիսկատիպերին, և իհարկե նրանց տերերին, որ փողի մոլուցքի վարակի փոխարեն
վարակվեին,՝ գիտության վարակով ,,բայց ափսոս քիմիայից 0 գիտելիք ունեմ,,: Բայց ջրի ու ոդի ֆորմուլան գիտեմ, որը իհարկե Հայաստանի շատ վայրերում ցավոք՝ փոխված է: