Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ կամ Մաքսային միություն

Հոկտեմբեր 05,2013 12:07

Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միություն մտնելու մասին որոշման հարցում հասարակական կարծիքի մեծամասնությունը կողմ է նման որոշմանը: Նման տեսակետ հայտնել է ոչ միայն Սերժ Սարգսյանը: Նման տեսակետներ հայտնել են նաև ընդդիմադիր գործիչները` ասելով, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունն է կողմ նման կողմնորոշմանը:

Սակայն որևէ մեկը, իհարկե, հղում չի կատարում, թե հատկապես այդ որ հարցման կամ որևէ այլ ինչ ինդիկատորի միջոցով է պարզվել, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունն աջակցում է նման որոշումներին, կողմ է նման որոշումներին: Ո՞վ է հարցրել հասարակությանը և ի՞նչ է հարցրել: Ոչ ոք ոչինչ էլ չի հարցրել: Հասցրել են, հասարակությանը հասցրել են անգործության և անհուսության մի մակարդակի, որ նա ստիպված է մտածել երկիրը լքելու մասին կամ լքել: Իսկ ու՞ր պետք է գնա լքողների մեծ մասը՝ դե իհարկե Ռուսաստան, որովհետև մեծ մասի համար հեշտ ճանապարհը Ռուսաստանն է՝ այնտեղ վիզա չի պահանջվում, այնտեղ լեզվական խնդիրները նվազագույն են և գրեթե չկան, այնտեղ մի տարածք է, որում ընդհանուր կյանքով էինք ապրում 20 տարի առաջ:

Բնական է, որ հայ ժողովրդի մեծամասնությունը պետք է նախընտրի արտագաղթի այդ՝ համեմատական հեշտ ճանապարհը: Մի՞թե սա նշանակում է, որ հայ ժողովուրդը հավանություն է տալիս Մաքսային միությանը: Կամ` ի՞նչ կարգի, ի՞նչ բովանդակության հավանության մասին է: Մեկնողները կամ մեկնելու մասին մտածողները, կամ մեկնածների հույսին մնացողները, բնականաբար, դատում են հետևյալ կերպ՝ եթե Մաքսային միություն չմտնելը պետք է խանգարի մեր Ռուսաստան գնալուն, կամ մեր հարազատի Ռուսաստան գնալուն և մեզ պահելուն, ապա մենք ուզում ենք մտնել այդ միություն:

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031