Սանկտ-Պետերբուրգում Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական մրցաշարի մեկնարկից առաջ անցկացված արագ շախմատի մրցաշարում, որին մասնակցած 115 շախմատիստներից 32-ը գրոսմայստեր էր, հայաստանցի Վլադիմիր Հակոբյանը 9,0 միավորով եզրափակել է առաջատարների տասնյակը: Զավեն Անդրիասյանը 8,5 միավորով 21-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 28-րդը (8,0 միավոր):
Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի ցածր տեղեր են զբաղեցրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ