Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախը վաստակել է ճանաչված լինելու իրավունքը

Հոկտեմբեր 05,2013 10:06
karabax

Կարծում ենք, անհրաժեշտ է առանձնացնել Արցախի հիմնախնդրին անմիջականորեն առնչվող առանցքային մի շեշտադրում, որը հատուկ ընդգծեց նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ ԽՎ լիագումար նիստում ունեցած իր ելույթում:
«Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել եւս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»,- հայտարարեց նախագահը:

Որքան էլ որ դա առաջին հայացքից էական չթվա քաղաքական առումով, այնուհանդերձ անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն իր հստակ «նիշան» է սկսում գրավել Եվրոպայի զբոսաշրջային քարտեզում եւ բիզնեսում: Տարեցտարի, իսկ ընթացիկ տարի առավել եւս, ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են եվրոպական տարբեր երկրներից այցելում Արցախ:
Նույնիսկ օտարի հպանցիկ հայացքը բավարար է, հասկանալու համար, որ հինավուրց ու քրիստոնեական երկրում եւ ժողովրդի մեջ է գտնվում: Իսկ Արցախը հենց այդպիսին է, որ կա: Ի վերջո, պատահական չէ, որ քրիստոնեական առաջին սահմանադրությունը հենց այստեղ է գրվել ու կիրառվել (խոսքը Վաչագան արքայի սահմանադրության մասին է):

Արմեն Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031