Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների ջարդ Սաբիրաբադում՝ «Մահ հայերին» կոչով

Հոկտեմբեր 05,2013 09:38

Երեկ Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպումը Սաբիրաբադի մարզադաշտում վերածվել է արյունալի բախումների: «Ենի մուսավաթ»-ի տեղեկագրմամբ՝ Սաբիրաբադի գործադիր իշխանության ղեկավար Նազիմ Իսմայիլովն «անձամբ կոչ է արել հաշվեհարդար տեսնել Ջամիլ Հասանլիի նկատմամբ»:

Հաշվեհարդարի նետված ջարդարարների թիրախ են դարձել Բաքվից գնացած լրագրողները: «Թուրան» գործակալության հաղորդագրմամբ՝ «ոստիկանությունը ոչ միայն չի կանխել ջարդը, այլեւ արգելափակել է լրագրողներին` հնարավորություն չտալով, որպեսզի վերջիններս կարողանան գոնե փախչել»:

Սաբիրաբադյան ջարդի նախօրեին հանրային կոչվող հեռուստատեսության ուղիղ եթերում «Իսկական մուսավաթ» կոչվող խմբավորման առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը, որին ադրբեջանական ոչ իշխանամետ մամուլը կնքել է «ընտրություններում վարչախմբի ներդրած սադրիչ», Ադրբեջանի «պատվախնդիր քաղաքացիներին» կոչ է արել «հրապարակային քարածեծ անել Ջամիլ Հասանլիին եւ Ալի Քերիմլիին, որտեղ էլ նրանց հանդիպեն»: Իր «հայրենասիրական պատգամին» ավելի մեծ կարեւորություն տալու համար Հաջիլին «բոլոր ադրբեջանցիներին տեղեկացրել է, որ Ջամիլ Հասանլիի փեսան թեեւ հանդես է գալիս որպես անգլիացի, բայց իրականում հայկական ծագում ունի»:

Վահրամ Աթանեսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել «ԱԶԳ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031