Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարեր վերապրած Հայ Եկեղեցին ժամանակակից խոչընդոտների առջև է կանգնած». «Նյու Յորք Թայմս»

Հոկտեմբեր 05,2013 00:59

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականը «Դարեր վերապրած Հայ Եկեղեցին ժամանակակից խոչընդոտների առջև է կանգնած» խորագրով իր հոդվածում անդրադարձել է սեպտեմբերի 24-ից 27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին, որին մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 62 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:

Հոդվածում ասված է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ներկայումս կանգնած են բազմաթիվ խնդիրներ, այս թվում՝ եկեղեցի կանոնավոր հաճախող հավատացյալների թվի նվազեցման խնդրի լուծումը:

«Աշխարհում եկեղեցին ունի ավելի քան ինը միլիոն հետևորդ, որոնք հիմնականում բնակվում են Հայաստանից դուրս: Վիճակագրական տվյալների համաձայն, հայերի ավելի քան 98 տոկոսն իրենց քրիստոնյա են համարում, սակայն միայն ութ տոկոսն է նշում, որ շաբաթն առնվազն մեկ անգամ եկեղեցի են հաճախում, ինչը վկայում է այն մասին, որ անկախության 22-րդ տարին բոլորած Հայաստանը դեռևս չի հաղթահարել պարտադրած աթեիզմի ժառանգությունը», – գրում է պարբերականը:

«Նյու Յորք Թայմս»-ի հոդվածի համաձայն, Եկեղեցու առաջնորդների շարքում պահպանվում են խորը տարաձայնություններ:

«Հայ Եկեղեցու բաժանվածության հետ կապված ամբողջ իրավիճակը չի լուծվել: Այո, սա եպիսկոպոսաց ժողով է, սակայն եկեղեցին միասնական չէ», – պարբերականի վկայությամբ ասել է լարվածությունը չսաստկացնելու նպատակով իր անունը հրապարակելուց հրաժարված արևմտահայ արքեպիսկոպոսներից մեկը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031