Լրահոս
Օրվա լրահոսը

Вести. Փարաջանովին սկսեցին հարգել բանտում «պախանի» նկարի համար. Ելենա Ֆետիսովա

Հոկտեմբեր 05,2013 00:40

«Ես հատուկ չեմ շրջանցել ռեժիսորի կենսագրության սուր պահերը, այդ թվում՝ նրա կողմնորոշման շուրջ ստեղծված սկանդալները: Ֆիլմի առավել ցնցող փաստերն են, թե ինչպես է Փարաջանովը կարողացել գոյատևել բանտում և պահպանել իր արժանապատվությունը», – ուկրաինական «Վեստի» պարբերականին ասել է «Փարաջանով» ֆիլմի ռեժիսոր Ելենա Ֆետիսովան, որը կարծում է, թե կանայք կգնահատեն Փարաջանովի և իր կնոջ՝ Սվետլանայի հարաբերությունները:

Ուկրաինացի ռեժիսորը պատմել է, որ երբ Փարաջանովին միասեռականության մեղադրանքով բանտարկել էին, նա արդեն բաժանված էր իր կնոջից, սակայն գործի հետ կապված նրան քարշ էին տալիս. «Հետաքրքիր է, բայց սթրեսի պատճառով այս գործի հետ կապված Սվետլանա Իվանովնայի հիշողությունից ահագին բան է ջնջվել: Հիշում է, թե ինչպես են ծանոթացել, ինչպես էր նա [Փարաջանովը] հոգ տանում իր նկատմամբ, ինչ էր նվիրում, բայց չի հիշում, որ Ռոման Բալայանի հետ բանտում նրան այցելել են: Նա հիշեց միայն այն ժամանակ, երբ տեսավ Սերգեյ Իոսիֆովիչի նկարը, որտեղ պատկերված է, թե ինչպես են նա և Բալայանը ապակու հետևից խոսում իր նախկին ամուսնու հետ: Սվետլանա Իվանովնան մինչև հիմա սիրում է իր ամուսնուն, և ինձ համար ֆիլմը նկարահանելու գլխավոր ազդակը նրանց սերն էր»:

Պատմելով Փարաջանովի բանտարկության ժամանակաշրջանի մասին՝ Ֆետիսովան ասում է, որ պարզվել է՝ հանցագործները կարողացել են հասկանալ իրավիճակը. «Իհարկե, սկզբում դժվար էր: Ծեծում էին: Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ նա ռեժիսոր է: Բայց Փարաջանովը շատ էր նկարում: Ու մի անգամ նա նկարեց «պախաններից» մեկի դիմանկարը (բանտարկյալ հեղինակություններից), երբ նա տեսավ իր պատկերը, նրան ապշեցրեց նկարի վարպետությունը: Ու հրամայեց, որ ռեժիսորին ոչ ոք չկպնի»:

Ֆետիսովան խոստովանել է, որ «Փարաջանով» ֆիլմը իր կյանքից հինգ տարի խլեց, որի ընթացքում ինն անգամ վերագրել է սցենարը, սակայն չի զղջում դրա համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031