Լրահոս
Օրվա լրահոսը

«Փասիանի որսորդը» կրկնակի ցուցադրվեց

Հոկտեմբեր 04,2013 23:03

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» ֆիլմի պրեմիերան: Այն հանդիսատեսը ջերմ ընդունեց:

«Պարալլելս Ֆիլմ» ընկերության հիմնադիր տնօրեն եւ «Փասիանի որսորդը» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը շնորհակալություն հայտնելով ստեղծագործական անձնակազմին՝ շեշտեց, որ առաջին անգամ է նման փոքր կինոխմբի հանդիպում:

Ի դեպ ֆիլմը նկարվել է փոքր բյուջեով՝ 2մլն դրամ եւ սահմանափակ տեխնիկական միջոցներով ու սեղմ ժամկետում, սակայն դա որակի հաշվին չի արվել: Հետաքրքրությունը ֆիլմի հանդեպ այնքան մեծ էր, որ այն ցուցադրվեց երկու սեանսով:

«Փասիանի որսորդը» կինոնկարի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում նկարահանվել են Սամվել Վարդանյանը , Անի Գալստյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Կարեն և Սոս Ջանիբեկյանները:

Սիրված դերասան Աշոտ Ադամյանը նշեց, որ ֆիլմի երիտասարդ հերոսին մարմնավորած Սամվելն այժմ ծառայում է բանակում, եւ «դիրքերից» զանգել ու շնորհավորել է բոլորին՝ պրեմիերայի առիթով:

Հովհաննես Գալստյանն էլ կատակեց. «Որսորդին կրակել սովորեցրինք, որ բանակ գնա»: Նա հավելեց, որ կինոարտադրողները կինոթատրոնին որպես տաճար են վերաբերվում եւ երջանիկ են հանդիսատեսին հանդիպել տաճարում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031