«Ազատություն» ռադիոկայան. Ուկրաինական «Дня» թերթում հոկտեմբերի 3-ին հրապարակած հոդվածում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտնում է, որ Շվեդիայի կառավարությունը պլանավորում է 500 միլիոն եվրո հատկացնել Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներին:
«Մինչև տարեվերջ Շվեդիայի կառավարությունը պլանավորում է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության շրջանակներում նոր 7-ամյա ռազմավարություն ընդունել և այդ նպատակով 500 միլիոն եվրո հատկացնել: Սա հավելում կլինի հիմա քննարկվող մասշտաբային ծրագրին, որը նախատեսում է աջակցություն այդ երկրներին 2014-2020 թվականների ընթացքում»,- գրել է Բիլդտը:
Նա նշել է, որ Շվեդիայի նոր ռազմավարությունը կլինի Արևելյան գործընկերության մի քանի երկրների հետ համագործակցությունը շարունակելը, որը երկար պատմություն ունի՝ որոշ դեպքերում սկսած 1990-ականներից:
Կարլ Բիլդտը գրել է, որ չնայած տարբեր խնդիրների, շատ ուղղություններով Արևելյան գործընկերությունը ավելի շատ բանի է հասել, քան ակնկալվում էր ծրագրի առաջին տարիներին:
Կարդացեք նաև
«Վիլնյուսի գագաթնաժողովում մենք ակնկալում ենք ավարտել Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի դրույթը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ու շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն կարելի էր ավարտել բանակցությունները նաև Հայաստանի հետ, բայց հիմա այդ առումով լուրջ կասկածներ են առաջացել»,- գրել է Շվեդիայի արտգործնախարարը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում