Անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներումը տարածվում է նաեւ այն հոդվածի վրա, որով անազատության մեջ է Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։
Սակայն համաներումը , ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ժորա Վարոսյանը, կտարածվի միայն մեկ դեպքում, եթե փոխհատուցվի պետությանը հասցված վնասը. «Հակառակ դեպքում չի տարածվում»։
Ժորա Վարոսյանը չգիտի՝ գումարը կփոխանցվի, թե ոչ, նրա խոսքերով, բացի Վազգեն Խաչիկյանից, այս գործով անցնում են եւս 12-ը, եւ նրանց դիրքորոշումը դեռ պարզ չէ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ