Առաջին կեսից հետո Բուդվայում Հայաստանի ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ լավ արդյունքներ ունեն: Նրանց մեծ մասը շարունակում է պայքարել մեդալների համար:
Առավել հաջող հանդես գալիս է 16-ամյա Տիգրան Հարությունյանը, որը հինգ տուրերում կորցրել է ընդամենը կես միավոր եւ գլխավորում է իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը: Մեդալների իրական հավակնություն ունեն նաեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող մեր երեք տղաները՝ Արման Միքայելյանը, Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Նրանք վաստակել են 4,0-ական միավոր եւ, համապատասխանաբար, ընթանում են 2-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերում: Իսկ աղջիկներից Անի Հարությունյանը 3,5 միավորով առայժմ 8-րդն է 16 տարեկանների խմբում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ