Հանրապետության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներն այսօր առավոտից սպասում էին պահեստազորի ձերբակալված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի հեռախոսազանգին՝ պարզելու, համաներումը նրա վրա տարածվե՞լ է, թե՝ ոչ: Փաստաբանն այսօր ողջ օրն անհասանելի է եղել:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը դեռ չի շտապում ասել, թե համաներման արդյունքում իրենց մարտական ընկերոջ ազատ արձակվելը իրենց կգոհացնի՞, թե՝ ոչ. «Այդ լուրջ հարցի մասին, եկեք եթեներով չխոսենք»:
Պարոն Մելիքբեկյանի կարծիքով, Վոլոդյա Ավետիսյանը կհրաժարվի համաներումից. «Որովհետեւ, եթե ես էլ լինեի, կհրաժարվեի եւ դեմ կլինեի այդ համաներմանը: Կստիպեի, որ ամբողջ քննությունը մինչեւ վերջ գնա եւ պարզվի՝ ինչի համար են ձերբակալել: Չէ՞ որ ամբողջ ժողովրդի մեջ խայտառակ են անում, հետո՝ ասեն դե համաներմամբ ազատվե՞ց: Եթե մարդուն ազատ են արձակում համաներմամբ, նշանակում է կնիքն իր վրա արդեն կա: Այդ դեպքում պետք է հրապարակային ներողություն խնդրեն, բարոյական վնասի դիմաց հատուցեն: Թե չէ՝ բոլորին էլ՝ «ապե, ապե», ասելով, կարող են տանել ու մեկ ժամ հետ ինչ-որ մեղադրանք ներկայացնել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ