Վերջին մի շաբաթվա ընթացքում հանրապետության ճանապարհներին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում, ստուգում երթեւեկող մեքենաները: Սա վարորդների շրջանում տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել:
Զանգահարեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն եւ հարցրեցինք,թե ուժեղացված ծառայությունն ինչի՞ հետ է կապված: Լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դա կապված «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման եւ տարբեր այլ միջոցառումների հետ, որ ոստիկանությունը օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում պարբերաբար նման միջոցառումներ է իրականացնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ