Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող հիմնահարցերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, անդրադառնալով`
1. Իրավունքների, ազատությունների և պարտականությունների` կառուցվածքային, բովանդակային և խմբագրական խնդիրներին,
2. Իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմնախնդիրներին,
Կարդացեք նաև
3. Մարդու իրավունքներին առնչվող հարցերի կարգավորման մակարդակին:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեց վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 11-ին:
ՀՀ Արդարադատության նախարարություն