2012-2013թթ. մրցաշրջանից հետո «Բորուսիա»-ն կորցրեց իր խաղարկող Մարիո Գյոտցեին՝ վաճառելով նրան «Բավարիա»-ին 37 միլիոն եվրոյի դիմաց: Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողի կորուստը մեծ հարված էր Դորտմունդի համար, սակայն Յուրգեն Կլոպը Գյոտցեի դիմաց ստացած գումարը շատ ճիշտ օգտագործեց: Գրում է «Ռենթ Սպորտ» պարբերականը:
Նա 27,5 միլիոն եվրոյով պայմանագիր ստորագրեց Հենրի Մխիթարյանի հետ, որը նույն խաղացողը չէ, ինչ Գյոտցեն, բայց նա ճիշտ մարդն էր նրան փոխարինելու համար:
Գյոտցեն 10 համարն է, որը կարող է խաղալ երկու եզրերում: Նա արագաշարժ է, շատ լավ է տեղաշարժվում և՛ գնդակով, և՛ առանց գնդակի, նեղ տարածություններում լավ է հանդես գալիս և ռմբարկուի հոտառություն ունի:
Մխիթարյանը նույնպես 10 համարի խաղացող է, բայց նա ավելի կենտրոնական խաղացող է, նա այնպես արագ չէ, ինչպես Գյոտցեն (թեպետ շատ հեռու է դանդաղ լինելուց), բայց գոլերի դիմաց ավելի վտանգավոր է: Նա ճիշտ այն ռմբարկուական հատկանիշներով օժտված կիսապաշտպանն է, որի կարիքն ուներ «Բորսուսիա»-ն, որպեսզի միայն Ռոբերտ Լեվանդովսկիից կախված չլինեին, որը հավանաբար «Բավարիա» կտեղափոխվի գալիք հունվարին:
Կարդացեք նաև
Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելը շատ լավ գործարք էր, բայց տրասնֆերների պատուհանի վաղ շրջանում ստորագրելը շատ կարևոր էր, որպեսզի նրան հասցնեին հարմարվել թիմին:
Գյոտցեին կորցնելը մեծ կորուստ էր Դորտմունդի համար, բայց նրանք խելամիտ ծախսեցին գումարը և առանց նրա թիմն ավելի ուժեղ դարձրին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ