Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական աչք կապոցին բնապահպանության նախարարության կողմից

Հոկտեմբեր 04,2013 17:12

Ակնհայտ է բոլորիս, որ հանքարդյունաբերական ոլորտը (և ոչ միայն)  գտնվում է Հայաստանի ներկայիս ղեկավարության ամենաբարձր հովանու ներքո, և բոլոր` քիչ թե շատ շահութաբեր նախագծերն անպայման պետք է «դաբրո» ստանան ամենավերևից: Սա արդեն հասել է աբսուրդի մակարդակի, և վերևից «դաբրո» ունեցողներն իրենց համարում են օրենքից դուրս՝ անպատիժ խախտելով ՀՀ օրենքները:

Մենք արդեն տեղեկացրել էինք հանրությանը «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում հանքաքարի հարստացման ապօրինի գործարանի կառուցման վերաբերյալ, ինչը մեր ահազանգից հետո հաստատեցին նաև պետական մարմինները: Դեռևս հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված պաշտոնական պատասխանում նշված էր, որ դադարեցվել է գործարանի կառուցման գործընթացը, իսկ այդ աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրին պատճառած վնասը հաշվարկվելու է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ընկերությանը ներկայացվելու է վնասի հատուցման պահանջ: Գործի  հանգամանալից քննությունից հետո օրենքով նախատեսված կարգով ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է դիմեր իրավապահ մարմիններին:

Սակայն այս անգամ էլ պետական մարմիններն իրենց մեջ ուժ չգտան տեր կանգնելու իրենց իսկ ընդունած որոշմանը՝ ապօրինի շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչի մասին մենք  օգոստոսի 9-ին պաշտոնապես տեղեկացրեցինք բնապահպանության նախարարին, խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել ՀՀ բնապահպանության նախարարությունն այս հարցին լուծում տալու համար:

Հոկտեմբերի 2-ին, այսինքն` նամակն ուղարկելուց միայն երկու ամիս անց, վերջապես  ստացանք մի պատասխան, որը ոչ մի տրամաբանական կապ չունի մեր բարձրացրած խնդիրների հետ:  Ներկայացնում ենք այդ պատասխանն ամբողջությամբ.

«Ի   պատասխան Ձեր 2013թ. օգոստոսի 9-ի գրության, հայտնում եմ, որ   «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից 29.09.2013թ. ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել հանքաքարի վերամշակման փորձարարական գործարանի փաստաթղթերը: Օրենքով սահմանված կարգով առաջիկայում տեղի կունենա հասարակական լսում, ինչի վերաբերյալ հայտարարությունը տեղադրված է  ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում»:

Երկու ամսվա ընթացքում նախարարությունը կամ մոռացել է իր նախորդ պատասխանի բովանդակությունը, որով «սպառնում էր» հաշվարկել շրջակա միջավայրին պատճառած վնասը և դիմել իրավապահ մարմիններին, կամ էլ վերևից լուրջ ազդեցություն է գործադրվել որոշ պաշտոնյաների հիշողության վրա:

Տեղեկացնենք նաև, որ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն ռուսական կազմակերպություն է, որի գլխավոր տնօրենն է Ռ. Պրեսնովը:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Ֆիլմում կխոսվի նաև այս խնդրի մասին:
    «Հայաստանի կոտրվող ողնաշարը»
    բնապահպանական-փաստագրական ֆիլմ
    ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 19:00 Մոսկվայի տուն: ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
    https://www.facebook.com/events/472881919475836/?fref=ts

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031