Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ծանրամարտն այս անգամ համեստ նպատակներ ունի

Հոկտեմբեր 04,2013 17:03

Այս օրերին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Աբովյանում նախապատրաստվում է հոկտեմբերի 16-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ մարզվում են վեց ծանրորդներ: Սակայն գլխավոր մարզիչն առայժմ չի շտապում հայտարարել, թե ովքե՞ր են մեկնելու: Նրա խոսքերով, ամեն ինչ հայտնի կդառնա առաջիկա օրերին` հավաքի ավարտից հետո: Այդուհանդերձ, Aravot.am-ի տեղեկություններով, մեր ընտրանին այս անգամ մրցավայր կմեկնի միայն տղաների, այն էլ` թերի կազմով: Աշխարհի այս առաջնությանը ամենայն հավանականությամբ չեն մասնակցի Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը ու էլի մի քանի առաջատար ծանրորդներ: Բանն այն է, որ 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար վարկանիշային միավորները հաշվարկվելու են սկսած հաջորդ տարվա աշխարհի առաջնությունից ու նրանք ցանկանում են պայքարն սկսել այնտեղ:

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հնարավորին չափ շատ մասնակիցներ ունենալու եւ հաջող մասնակցելու հեռանկարով, նպատակահարմար է գտնվել նաեւ, որպեսզի ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը չմասնակցի այս տարվա աշխարհի առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031