Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյանը` Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Պետք չէ Եվրոպային հիմարի տեղ դնել»

Հոկտեմբեր 04,2013 16:50

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հնչեցրած իր ելույթում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով  Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության հարցի,  հայտարարեց, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել ու մանրամասնեց. «Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու: Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը»:

Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց` համոզի՞չ էր արդյոք ՀՀ նախագահի դիտարկումը և արդյոք ստեղծված իրադրությունում հնարավոր կլինի՞ պահպանել այդ քաղաքական գիծը: Պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում, սեպտեմբերի 3-ի հայտարարության այսպես ասած ծիրին մեջ էր: Ուզենալ սերտ հարաբերություներ ունենալ Եվրոպայի հետ, դրա շրջանակը մի քիչ աբստրակտ է, մանավանդ, երբ ասում է, որ չպետք է մի գործընկերոջ  հետ հարաբերությունները մյուսի հաշվին կառուցել: Այստեղ էլ անկեղծության պակաս կա: Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն Հայաստան-արևմուտք հարաբերությունների հաշվին են, այլև ՀՀ-ի շահերի հաշվին: Ավելին, ամեն ինչը բերված է սպասարկելու հենց այդ չակերտավոր հարաբերությունները, այդ անառողջ հարաբերությունները»:

Մեր հարցին` հնարավոր է նաև Եվրոպա՞ն է նկատել այդ անկեղծության պակասը, պարոն Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «Ուղղակի պետք չէ Եվրոպային հիմարի տեղ դնել: Եվրոպայում գրեթե հիմարներ չկան, և ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը այդքանը չգիտեր ու փորձում էր հիմարի տեղ դնել եվրոպացիներին: Ուղղակի նա ասաց այնքան, ինչքան կարող էր ասել` ելնելով այն պատահարից, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Ինչպ ես ասում է մեր ժողովուրդը .«Եվրոպան սայլով աղվես է բռնում» ,իսկ ՀՀ չընտրված նախագահը փորձեց եվրոպայի առաջ աղվես ձեվանալ:Շատ լավ հասկանալի է,որ գեղացի համբոյից «քարվան կտրող »դուրս չի գա:Սերժ Սարգսյանը մենթալիտետի ու գրագիտության առհելի պակաս ունի ,դրա համար էլ հայաստանի ժողովրդին դարձրել է կազինոյի պարտված խաղացողներ,եթե Հայ ժողովուրդը շտապ չազատվի սս -ից դեռ ինչեր է տեսնելու…

  2. Անահիտ says:

    սերժը տնտեսությունից, քաղաքականությունից, ռազմավարությունից, դիվանագիտությունից փաստորեն ոչինչ չի հասկանում,

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031