Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեցին ընտրության վերջնական արդյունքները. Արմեն Կարապետյանը պատգամավոր է ընտրվել

Հոկտեմբեր 04,2013 16:43

Սյունիքի թիվ 38 ԸԸՀ-ն այսօր  նիստ է հրավիրել, որի ժամանակ  հայտարարել է սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում անցկացված պատգամավորի լրացուցիչ ընտրության վերջնական արդյունքները: Համաձայն այդ արդյունքների՝ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, որն այսուհետ ՀՀ ԱԺ-ում կփոխարինի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին:

Ըստ թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանի՝ վերջնական արդյունքները համընկնում են նախնական արդյունքների հետ:

«Ընտրության վերջնական արդյունքներով՝ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը, ով հավաքել է 20 հազար 744 քվե, իսկ «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը՝ 3 հազար 555 ձայն», – ասաց պարոն Սարգսյանը:

Նշենք, որ  «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը հայտարարել էր, որ համաձայն չէ ընտրության արդյունքների հետ, քանի որ, նրա համոզմամբ՝  արդար ընտրություններ չեն անցկացվել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հանքային կլանի ևս մի կամակատար:

    Փետրվարի 18-ի պարտությունից հետո ՈՂՋ ՀՀԿ/հանքային կլանը ոտ ու ձեռ էր ընկել՝«ջախջախիչ հաղթանակ ԽՓԵԼՈՒ համար». ԲՈԼՈՐԸ ոտքի էին ելել՝ սկսած Քաջարանի հանքի ատամանից մինչև Լիսկայի կողմից ստեղծված «Դավիթ-բեկյան ուխտեր» հ/կ-ի ՀՀԿ-ական կոմսոմոլները:

    Էլ 5000/10000 դրամ,էլ ոչխարի միս, էլ ձեթ ու ձու-ամենուրեք «քեֆ էր ու քեֆ»:

    Իսկ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ջրի պես պարզ է.այն է՝ մի քանի ՕՏԱՐՆԵՐ (ու տեղական հանքային կլանի մի քանի մաֆիոզներ) ԳՐԱՎԵԼ են սյունեցու ազգային ընդերքը և ԳԵՐՀԱՐՍՏԱՑԵԼ,իսկ սյունեցիների ՄԵԾԱԳՈՒՅՆ մասը մնացել է աղքատ և անիրավունք: Հանքային կլանը ԱՏԱՄՆԵՐՈՎ պահում է,որ Սյունիքում այլընտրանքային-մաքուր տնտեսություն ՉԶԱՐԳԱՆԱ,որպեսզի իրենց դեմ նոր ուժ չստեղծվի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031