Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը նախաքննությունն իրականացրել է առանց տուժող Սարգիս Բժիկյանի

Հոկտեմբեր 04,2013 16:37

Սեպտեմբերի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սարգիս Բժիկյանի բողոքը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի ՔՎ Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Բեգոյանի որոշման դեմ:

Ըստ քննիչի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվել էր եւ քրեական հետապնդումը դադարեցվել էր :

Սարգիս Բժիկյանը մինչ այդ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն եւ հայտնել էր, թե իր եւ ընտանիքի սեփականությունը հանդիսացող Թումանյան փողոցի 38 շենքի 15 բնակարանը «Օքեյ -2000» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանի միջնորդությամբ 155 միլիոն դրամով վաճառել է «Մալխաս Ջազ» ՍՊ ընկերության հիմնադիրներ Արսեն Սարգսյանին եւ Վահագն Նիկողոսյանին:

Սակայն գնորդը գումարն ամբողջությամբ չի տվել Ս. Բժիկյանին եւ պատճառել է նրան 33 միլիոն 760 հազար դրամի վնաս:

Ըստ բողոքաբերի, իր վստահությունը չարաշահելու միջոցով, ակումբի տնօրինությունը իրավապահ, արդարադատության մարմիններին էր ներկայացրել «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ եւ փաստաթղթեր», որը, ըստ նրա, հանգեցրել էր «դեռեւս չպարզված հանգամանքներում դատական ակտ կայացնելուն»:

2012թ. հունիսի 11-ին, ի դեպ, հարուցվել էր քրեական գործ ՀՔԾ քննիչի կողմից եւ այս գործը նա ուղարկել էր ըստ քննչական ենթակայության: «Քննչական ենթակայությունն էլ» գործը փակել էր:

Սարգիս Բժիկյանի տեղեկացմամբ՝ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը բացատրություն կամ ցուցմունք տալու համար իրեն երբեւէ չի հրավիրել բաժին, նախաքննությունը կայացվել է առանց նրա, որոշում է կայացվել առանց նրա գիտության:

Սարգիս Բժիկյանը բանավոր խնդրել է ոստիկանության քննիչից՝ քրեական գործի նյութերին ծանոթանալ, սակայն նա տարբեր պատճառաբանություններով մերժել է: Մի պատճառաբանությունն էլ եղել էր այն, որ պետք է դիմեր գրավոր: Գրավոր դիմումից հետո էլ Սարգիս Բժիկյանին չի տրամադրվել իրեն վերաբերող գործի նյութերը:

«Կենտրոնականի քննիչ Գ.Բեգոյանը ՀՔԾ քննիչ Դ.Վեքիլյանի հանձնարարությունները չի կատարել, ինձ մասնակից չի դարձրել նախաքննությանը , որի պատճառով տեղյակ չեմ, թե քրեական գործի նյութերում ինչ ապացույցներ կան, ըստ այդմ էլ ես հնարավորություն չունեմ իմ բողոքում ավելի մանրամասն առարկություններ ներկայացնել»,-վերաքննիչ դատարանին հայտնել էր բողոքաբեր Բժիկյանը:

Ս. Բժիկյանն իր բողոքում հայտնել էր, թե 2010թ. հուլիսի 8-ին առկա էր Կենտրոնի դատարանի վճիռը, համաձայն որի՝ դատարանն ապացուցված էր համարել այն, որ ակումբի սեփականատերերը գումարը տվել են անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռ.Պետրոսյանին, դատարանն էլ վճիռ էր կայացրել՝ այն բռնագանձել Պետրոսյանից: Այսպիսով, ըստ Ս.Բժիկյանի. «Իմ կողմից ներկայացված բողոքներում նշել եմ, որ 2010թ. դատարանում քննվող քաղաքացիական գործի նախապատրաստման ընթացքում, որեւէ անգամ Ռ.Պետրոսյանը , մյուսները չեն հայտնել, որ Ա. Սարգսյանը եւ Վ. Նիկողոսյանը գումար են տվել Ռ.Պետրոսյանին, վերջինս էլ ստացական է տվել»:

Անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրում գրանցվել է Վահագն Նիկողոսյանի եւ Արսեն Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, որպես համասեփականատերեր ՝ «առանց տարաժամկետ վճարման սահմանափակման» պետական գրանցում կատարելու:

Կոմիտեի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության պետի գրության հիման վրա էլ կատարվել էր պետական գրանցման միասնական մատյանում «սխալի ուղղում», եւ գրանցվել էր «տարաժամկետ վճարում» սահմանափակումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031