Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին` Բուլղարիայի եւ հոկտեմբերի 15-ին` Իտալիայի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է հավաքականի 21 թեկնածուի: Նրանք են:
Դարպասապահներ:
Ռոման Բերեզովսկի եւ Գեւորգ Կասպարով:
Պաշտպաններ:
Կարդացեք նաև
Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Ավագյան:
Կիսապաշտպաններ:
Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Դավիթ Մանոյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, Մասիս Ոսկանյան, Էդգար Մալաքյան, Արտակ Դաշյան:
Հարձակվողներ:
Յուրա Մովսիսյան եւ Արթուր Սարկիսով:
ՀՖՖ կայքէջի փոխանցմամբ, հոկտեմբերի 10-ին Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության` Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո այդ տարիքային խմբի մի քանի ֆուտբոլիստներ կմիանան ազգային հավաքականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ