Ստորագրվե՞լ է արդյոք որեւէ պայմանագիր, որի հիման վրա գազի գինը բարձրացել է Հայաստանում՝ այս հարցին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գազպրոմի» հետ՝ այո, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ՝ ոչ»:
Դրան հաջորդած նմանատիպ ճշտող հարցին պարոն Սահակյանը պատասխանեց այսպես. «Իմ ինֆորմացիայով՝ Հայաստան պետության եւ Ռուսաստանի միջեւ ոչ մի պայմանագիր չկա», իսկ երբ հնչեց հաջորդ հարցը՝ բա ո՞ւմ միջեւ կա, ասաց՝ «Գազպրոմի» եւ «ՀայՌուսգազարդի»: «Նրանց միջեւ պայմանագիր կա՞»՝ կոնկրետ հարցին պարոն Սահակյանը հիմա էլ պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հմայակ Հովհաննիսյանը սույն չակերտավոր դեմքին ասում էր ԳալՍՏՐՈՒԿ ՍՀԱՏԱԿյան…. շատ եմ հավանում…..
Այ, եթե գործող վարչապետը լիներ, ստույգ պատասխան կտար՝ խրորտ հայացքը դեպի պայծառ ապագան հառած, միալար, բայց շատ վստահ ու լորջ կեցվածք ընդունած: -Մենք այդ հարցը խորը վերլուծության ենք ենթարկել, լսելով բոլոր կողմերի կարծիքները և հետևությունները, եկել ենք այն եզրակացության, որ մակրատնտեսական վերլուծության արդյունքում հայտնաբերված բոլոր ելակետային տվյալները պահանջվում են մեկ անգամ ևս վերանայել դիվերսիֆիկացիայի դաշտում:
Իսկ դիվերսիֆիկացիայի տակ իրենք հասկանում են, որ պետական փողերը քամուն տալ, այսինքն ուղարկել օֆշորային գոտիներ, ինչով որ իրենց գլխավոր և հիմհական զբաղմունքն է: