Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ կայացնել միությանը միանալու որոշում՝ առանց այն պատշաճ կերպով բացատրելու հանրությանը,

Հոկտեմբեր 04,2013 16:05

«Հարցերից մեկը, որն ունեի մտքումս, այն էր, թե Հայաստանի ապագայի համար ի՞նչ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու մասին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսի ժամանակ, ասաց բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը /Lance Price/:

Փրայսի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ կայացնել նման որոշում՝ առանց այն պատշաճ կերպով բացատրելու հանրությանը, խորհրդարանին ու կառավարությանը:

«Մեզ հիասթափեցնում է այն, որ այնքան էլ չենք հասկանում այս [Մաքսային միությանն անդամակցելու] որոշումը կայացնելու պատճառները»,- հավելեց քաղաքական մեկնաբանը:

Լանս Փրայսը նշեց, որ Եվրոպական միությունը տնտեսական ակումբ է, ինչպես նաև այնպիսի ազգերի համայնք, որոնք ունեն ընդհանուր արժեքներ:

«Եթե դուք ևս ունեք այդ արժեքները, մենք ուրախ կլինենք շարունակել քննարկումը»,- կարծում է քաղաքական մեկնաբանը:

Լանս Փրայսը Հայաստանում հանդիպել է կանանց, ինչպես նաև ԼԳԲՏ իրավունքները պաշտպանող խմբերի հետ և հանգել եզրակացության, որ երկրում կա կարծիքների բազմազանություն, սակայն քաղաքական դաշտն ու լրատվամիջոցները բավարար չափով ազատ չեն՝ կարծիքների այդ բազմազանությունը պատշաճ ներկայացնելու համար:

Փրայսը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին մեկնարկած Բրիտանիայի օրերի շրջանակներում:

Լանս Փրայսը որպես լրագրող աշխատել է BBC-ում, այնուհետև դարձել վարչապետ Թոնի Բլերի հատուկ խորհրդականը: Փրայսն այժմ էլ իր քաղաքական մեկնաբանություններն է ներկայացնում BBC-ով և բրիտանական այլ հեռուստառադիոընկերություններով, ինչպես նաև պարբերաբար թղթակցում CBS News-ի London Comment հավելվածին: Նա հոդվածներ է գրում The Guardian-ի, The Independent-ի և Australian Financial Review-ի համար:

Հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնի» հյուրն էր բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը: Նա ներկայացրեց իր տեսակետը Հայաստանի՝ Մաքսային միությունն անդամակցելու որոշման, երկրում քաղաքացիական հասարակության ազատության և այլնի վերաբերյալ:

«Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031