Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Տիգրան Առաքելյանը հնարավոր է ազատ արձակվի դատարանի դահլիճից»

Հոկտեմբեր 04,2013 15:20

IMG_6586[1] IMG_6589[1]Այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գլխավոր դատախազության առաջ կազմակերպված բողոքի ակցիային երկու տեսական վարկած առաջ քաշեց, թե ինչ կլինի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի առաջիկա դատական նիստերին. «Եվա Դարբինյանը կարող է վճիռ կայացնել՝ արագացված կարգով: Պետք է վճիռ կայացվի եւ այդ վճռի հոդվածը կարող է լինել համաներման տակ տարածվող հոդված: Կարող է, բարի կամքի դեպքում, անմիջապես արագ քննարկել, որոշում կայացնել: Եթե դատավորն ասի, որ քանի որ համաներում է, կարող եք արագ ասել ձեր մոտեցումները, այդ դեպքում հնարավոր է Տիգրանն ազատ արձակվի դատարանի դահլիճից: Բայց ամենեւին հակաօրինական չի, որ բոլոր կողմերին էլ հանգիստ քննի եւ դեկտեմբերի 29-ին ավարտի»:

Արամ Մանուկյանը նշեց, որ ամեն դեպքում իրենք շարունակելու են իրենց ամենշաբաթյա բողոքի ակցիաները. «Դա ամենեւին չի նշանակում, որ մեր գործողությունների մեջ փոփոխություն պետք է մտցվի: Բոլորս շարունակում ենք մեր պայքարը Տիգրանի ազատության համար՝ ներքին, միջազգային բոլոր կառույցներում»:

Դատական նիստը տեղի է ունենալու ամսի 7-ին, ժամը 12-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031