Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ իր եւ Տիգրան Սարգսյանի առանձնազրույցի մասին. «Ես շոկի մեջ եմ»

Հոկտեմբեր 04,2013 15:03

Այսօր գլխավոր դատախազության առջեւ ՀԱԿ-ի կազմակերպած բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ վերջին շրջանի իր խոսքերով՝ «անեկդոտին»՝ գազի գնի հետ կապված. «Սա մի երկիր է, երբ մի քանի հոգի որոշում են Հայաստանի ճակատագիրը: Մինչեւ այս պահը չկա այդ փաստաթուղթը: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պայմանագիր չի եղել: Ասում են, որ հարցը նա չի հասկացել: Դրանից հետո նա ինձ հրավիրել է առանձնազրույցի, տասը րոպե զրուցել ենք եւ ինձ հիմնավորում է, թե ինչու պայմանագիր չկա: Ես մտածեցի՝ միգուցե էդ մարդը չի հասկացել: Ես բարեկիրթ մարդ եմ, չեմ հրապարակի մեր առանձնազրույցի մանրամասները:

Ինքը հիմնավորում էր, որ գազի պայմանագիր չկա: Սա դառնում է մի նոր աբսուրդ, երբ գազի գինը բարձրացրել են՝ առանց պայմանագրի: Եթե կոշիկի տակացու որեւէ մեկը ՌԴ-ից բերի առանց թղթի՝ կկալանավորեն, չեն թողնի: Այլ երկրից ապրանք բերելու համար լինում է պայմանագիր, որի հիման վրա իրավունք ունեն գին փոխել: Բայց երբ հիմնավորեցին հակառակը, ես շոկի մեջ եմ: Հաջորդ օրը ինձ զանգահարում է Տիգրան Սարգսյանը, երկար զրուցում է, մոտավորապես բացատրում է, որ եղել է պայմանագիր: Այդ դեպքում, եթե կա պայմանագիր, ինչո՞ւ չեք հրապարակում: Այդ դեպքում հայ ժողովրդին թալանում եք հուլիսի 1-ից առանց պայմանագրի՞: ՀՀ կառավարությո՞ւնն է թանկացրել՝ առանց ռուսների»:

Արամ Մանուկյանը նշեց, որ 20 օր ժամկետ է տվել կառավարությանը՝ կամ հրապարակել պայմանագիրը, կամ փակ նիստ հրավիրել եւ ներկայացնել պատգամավորներին, եթե կա պետական գաղտնիք:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Բոլոր դեպքերում, սա ծաղր է եւ ամոթ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ անառակաբարո, օֆշորագետ, խաղամոլներից, ուրիշ ի՞նչ էիք ուզում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031