Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը կարծում է, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալը լավ կլինի պետության, վատ՝ ՀՅԴ-ի համար

Հոկտեմբեր 04,2013 14:49

«Դուք տեսե՞լ եք, որ մենք հրաժարվենք արմատական փոփոխությունների պահանջից, որ ասենք, թե իշխանափոխություն չենք ուզում»,-այսպես պատասխանեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 7or.am-ի լրագրողի հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը փոշմանի ու Վահան Հովհաննիսյանին չնշանակի Գերմանիայի դեսպան, նորից հրաժարական կպահանջե՞ք:

Պարոն Վարդանյանը նշեց, որ Վահան Հովհաննիսյանի նշանակման հարցը բազմիցս լուսաբանվել է, ինքը՝ Հովհաննիսյանն է ասուլիս տվել եւ պարզաբանել.«Կարծում եմ՝ ձեզնից շատերը գոհ կլինեին, եթե մեր բոլոր դեսպաններն ունենային Վահան Հովհաննիսյանի ունակությունները, կարողությունները… »:

Չթվարկենք բոլոր գովասանքները, որոնց արժանացրեց Աղվան Վարդանյանն իր կուսակից ընկերոջը, միայն հավելենք, որ նկատեց, թե «Այս նշանակումից կշահի մեր պետությունը, կտուժի՞ ՀՅԴ-ն, գուցե եւ տուժի, բայց կուսակցությունը գործում է երկրի եւ պետականության համար, մի կերպ կդիմանանք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031