Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավարին

Հոկտեմբեր 04,2013 14:37

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ շրջանակներում հակաթմրանյութային կենտրոնի, ռուսական կողմի տեխնիկական աջակցությամբ Հայաստանում հակաթմրանյութային ժամանակակից լաբորատորիայի ստեղծման հետ կապված հարցերին, ինչպես նաև Երևանում ստեղծված ՀԱՊԿ ակադեմիայում 2014թ. սկսված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված հատուկ թեմայով դասընթացների կազմակերպմանը, որի մասին կստորագրվի հուշագիր:
Խոսելով «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության ընթացքի մասին, որի արդյունքները պետք է ամփոփվեն այսօր` կողմերը կարևորեցին նման ձևաչափով միջոցառումների անցկացումը և այդ համատեքստում քննարկեցին նշված ոլորտում համագործակցությանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031