Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն երբ քաղաքական հետապնդումների էր ենթարկվում՝ միջազգային կառույցների մոտ չէ՞ր խոսում մեր ներքին խնդիրներից

Հոկտեմբեր 04,2013 14:35

«Զարուհուն բոլորս էլ ճանաչում ենք, այս տարիների ընթացքում նրան գիտենք, իհարկե, նա թուրք չէ, Զարուհին հայ կին է, չորս երեխաների մայր, բայց շատ յուրօրինակ կին է: Իհարկե, դա իր իրավունքն է, եւ ինչ ուզենա՝ կանի, բայց մենք ճիշտ չենք համարում նրա բարձրացրած հարցը»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, նկատելով, որ երբ 1990-ականների սկզբին Դաշնակցությունը քաղաքական հետապնդումների էր ենթարկվում, միեւնույն է, միջազգային կառույցների մոտ չէր խոսում մեր ներքին խնդիրներից:

Պարոն Վարդանյանն ասաց, որ նախորդ օրը, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խմբակցություններին խորհրդակցության էր հրավիրել՝ Զարուհի Փոստանջյանի հարցը քննարկելու համար, ինքը՝ որպես ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ, առաջարկել է, որ այդ հարցը նախ «Ժառանգությունը»՝ որպես խմբակցություն, իր ներսում քննարկի, գնահատական տա: Բայց ԵԽԽՎ պատվիրակության կազմը որոշելը ԱԺ նախագահի բացառիկ իրավունքն է»:

Նա այնքան էլ համամիտ չէր «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանի հետ, որ «մեր կեղտոտ լվացքը ինքներս պետք է լվանանք», ըստ պարոն Վարդանյանի՝ ԵԽԽՎ-ում կարելի է բարձրացնել ցանկացած հարց, սակայն ճիշտ կլիներ տալ ավելի ծանրակշիռ եւ «ապացուցելի» հարց:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031