Լրահոս
Օրվա լրահոսը

Բազում համշենահայեր վարում են Թուրքիա-Երեւան ուղերթի ավտոբուսներ

Հոկտեմբեր 04,2013 14:24

Չնայած թուրքական անուն-ազգանուններին, նրանք իրենց հայ են զգում

Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներից մեկն «Առավոտի» թղթակցին ասաց, որ շատ է զարմացել, երբ ինքը թուրքերենով դիմել է Թուրքիայից Երեւան ավտոբուսային երթուղու թուրք վարորդին, վերջինս հայերեն ասել է. «Հայերեն խոսիր»: Պարզվել է, որ թուրքական անուն-ազգանունով վարորդն իրականում համշենահայ է: Այս երթուղում բազմաթիվ վարորդներ ծպտյալ հայեր են` Համշենի Խոբա քաղաքից: Համշենցի վարորդն ասել է, որ ինքը իր մեջ զգում է հայկական արյուն , սակայն իր երեխաները թուրքական դպրոց են գնում, կորցնում հայկական էությունը: Հավելենք, որ շուրջ մեկ տարի հիշյալ երթուղու ավտոբուսները հայ- վրացական սահմանը հատում են ոչ թե Բագրատաշենի, այլ` Բավրայի անցակետով, քանի որ այդպես ավելի հարմար է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031