Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ագուլիսի 1919թ. ողբերգություն-եղեռն» աշխատությունը լույս է տեսել 300 օրինակով

Հոկտեմբեր 04,2013 14:16

 «Այստեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ վայրագություններ են տեղի ունեցել Արեւմտյան Հայաստանում: Սումգայիթում կատարվածի բախտին են արժանացել Գողթն գավառի սիրտը համարվող Ագուլիս քաղաքի բնակիչները՝ 1919թ. դեկտեմբերի 24-25-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ օրերս լույս տեսած իր «Ագուլիսի 1919թ. ողբերգություն-եղեռնը» աշխատության մասին նշեց ՀՀ մշակույթի գործիչ, հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

Նրա խոսքով, Արևմտյան Հայաստանում եղած եղեռնագործությունները քիչ են լուսաբանվել.

«Հուշագրողները պատահական մարդիկ չեն, նրանք բոլորն են կրթյալ և հստակորեն պատմում ու ներկայացնում են այն ամենը, ինչ կատարվել է: Սա պանթուրքիզմի ծրագրերից մեկն էր, որն էլ իրականացվեց: Մեր պատմագրությունը հավուր պատշաճի պետք է ներկայացնեն: Եղեռնագործության նույն ձեռագիրն է՝ ինչպես Արևմտյան Հայաստանի չարագործություններն են հրաժարվում ընդունել Թուրքերը, այնպես էլ այս դեպքում, տեսնում ենք նույն միտումը: Հստակորեն ժամանակակիցներն ու դեպքերի մասնակիցներն են իրականացնում դեպքերի նկարագրությունները»:

Բանախոսի համոզմամբ, «Ագուլիսի 1919թ. ողբերգություն-եղեռն» աշխատությունը լույս է տեսել 300 օրինակով և արդեն կա գրախանութներում: Ցավալի է, բայց սրանք գրախանութներում վաճառվում են հինգ, տասը տարիների ընթացքում:

Գրքի հավելվածին կցված են նաև Ագուլիսի 1919-1920 թվականների 15 փաստաթղթեր և Նախիջևանի մի քանի բնակավայրերի փաստավավերագրական լուսանկարներ: Աշխատության մեջ զետեղված են հատվածներ ծնունդով Ագուլիսցի Ադրբեջանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմից:

Հատորը լույս է տեսել «Վան» հասարակական կազմակերպության, Էդուարդ Ղազարյանի, Օնիկ Հարությունյանի և Հրայր Ոսկանյանի ներդրած միջոցներով:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031