Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի դեմ ստորագրահավաք է, բայց ինքը չգիտի

Հոկտեմբեր 04,2013 14:05

Այս պահին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ստորագրահավաք է ընթանում ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ:  Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը:

Պարոն Մանուկյանի ձեւակերպմամբ` կոլեկտիվը հոգնել է ռեկտորի դեսպոտ կառավարումից ու բոլորին ահուսարսափի մեջ պահելուց. «Ես հիսուն տարի է՝ աշխատում եմ այս բուհում եւ երբեք նման ահավոր վիճակ չեմ տեսել»: Նա նաեւ հայտնեց, որ կոլեկտիվը պատրաստվում է անգամ դասադուլ անել:

Պոլիտեխնիկի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը եւս հաստատեց ստորագրահավաքի մասին լուրը, որի նախաձեռնողներից մեկն էլ ինքն է, սակայն հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություններ անել:

Aravot.am-ը կապվեց նաեւ ՀՊՃՀ ռեկտորի հետ: Պարոն Ավետիսյանը (լուսանկարում) հեռախոսով փոխանցեց, որ  տեղյակ չէ, թե ինչ ստորագրահավաքի մասին է խոսքը: «Այս պահին  ես Պոլիտեխնիկի ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների ու գիտության մարդկանց հետ «Դիջիթեք» ցուցահանդեսի եմ մասնակցում, որտեղ Պոլիտեխնիկը աննախադեպ հարթակով է ներկայացված՝ 100-ից ավելի նմուշներով: Ձեզ էլ հրավիրում եմ այդպիսի ռեպորտաժ պատրաստել, համեցեք Մերգելյանի տարածք, եկեք նկարեք, մարդկանց հետ զրուցեք: Թե չէ ստորագրահավաք… Մենք աշխատանքի մեջ ենք, Պոլիտեխնիկը մեծ ցուցահանդեսով է մասնակցում, լուրջ գիտական արդյունքներով, այս սա է փաստը»,-ասաց ռեկտորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Զարմանալի չի, որ ռեկտորն անտեղյակ է…. Գալուստ Սահակյանն ու Տարոն Մարգարյանն էլ չգիտեն, որ երթուղային գիծ ունեն: Նախարար կա, չգիտի, որ բիզնես ունի…. Տեսնես Արա Ավետիսյանը գիտի, որ լրագրության` ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդող աղջիկ ունի` Աստղիկ Ավետիսյան: Իսկ գիտի, թե ինչու է մեր լրագրությունն այնքան ոչ բարձր մակարդակի//….

  2. Մխիթար says:

    Մարդ պետք է ուրախ լինի, որ ունենա Արա Ավետիսյանի նման ղեկավար: Նա շատ գիտակ ու բանիմաց, ինչպես նաև մարդկային մեծ հատկանիշներ ունեցող Մարդ է: Երևի վատաբանողները չեն ուզում ճիշտ ձևով աշխատել, չեն ուզւմ լինել կարգ ու կանոն ԲՈւՀ-ում, դրա համար էլ վարքաբեկում են Ա. Ավետիսյանի պես Մարդուն: Մի մոռացեք, որ ամբողջ հանրապետությունն է ճանաչում նրան` Գյումրեցու ասացի պես, որպես ղայդին Մարդ:

    • SUSANNA says:

      Մխիթար, Պոլիտեխնիկի՞ց ես։ Ապա ասա, Պոլիտեխնիկի համար ճիշտ աշխատելը, թե՞ ճշտովը` ո՞րն է. Գրածիցդ հասկացա, որ թերի մարդ ես, կրթությունդ կիսատ-պռատ է։ Պոլիտեխնիկցին չունի ճիշտ աշխատելու հնարավորություն, չունի լավ, բարի ու գիտակից ռեկտոր, որ հասկանա կարևորագույնը ինժեների համար, հատկապես, տեխնիկական գիտական աշխատանքներ ներդնելու, ուսումնասիրելու հնարավորություններով լաբորատորիաների անհրաժեշտությունը։ Ռեկտորը չի հասկանում, որ ինժեները` բացի դասավանդելուց, ցանկություն ունի գիտական ներդրումներ կատարել սեփական երկրում։ Նրա` Արա Ավետիսյանի հնարավորություններն այդ ասպարեզում Ճիշտ աշխատելու համար բավականին սուղ են, ուստի պետք է մտածի ինստիտուտից հեռանալու մասին։

  3. Արսեն says:

    Գնացեք <> և Պոլիտեխնիկի դեմքով հիացեք ու տարածեք, թե չէ ստորագրահավաքում եք, որ ինչ անեք…Մի գուցե լավ օրինակ ծառայի…: Պոլիտեխնիկի ներկայիս և իսկական դեմքը, կատարված աշխատանքները ու դեռ կատարվելիք աշխատանքները՝ ի բարօրություն բուհի: Թե չէ, միայն հոգնած և չաշխատող մարդիկ, փոխանակ գոնե ամեն կերպ բուհին, բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողությանը օժանդակելուն, զբաղված են նկարչական աշխատանքներով /տվյալ դեպքում, կներեք արտահայտությանս համար, թիթեռ նկարելով/, անհայտ ծագմամբ ու անիմաստ ստորագրահավաքներով, էլ չեմ ասում՝ դասադուլի հնարանքով (ընդ որում՝ կարող են օտագործել նաև հացադուլի գաղափարը) և այլ աննպատակ ու պատիվ չբերող գործունեությամբ:

  4. SUSANNA says:

    Ինչպես հայտնի է, Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում պահանջվում են ստուգողական փորձարկումներով նորատիպ ուսումնական ստենդեր` տեխնոլոգիական ներդրումներով։ Մշակվում են նոր տեխնոլոգիայի` մասնավորապես, National Lnstruments օրինակով և օժանդակությամբ լաբորատորիաներ ստեղծելու հնարավորություններ։ Այն կարելի է վերանվանել նաև այսպես` նորատիպ վիրտուալ տարրերով տեխնոլոգիական լաբորատոր ուսումնական ստենդերի ներդրում` ուսանողների փորձնական լաբորատոր աշխատանքների կատարման համար։ Պոլիտեխնիկականում, ինչպես գիտեք, կան տարբեր մասնագիտական ուղղություններ իրենց համապատասխան ֆակուլտետներով։ Արդյո՞ք համաձայնեցված է ֆակուլտետների ղեկավարների և աշխատակիցների հետ, թե՞ ՌԵԿՏՈՐ Արա Ավետիսյանը, նշեմ` մասնագիտությամբ ոչ ճարտարագետ, փորձում է զոռով ներդնել, առանց հասկանալու տեսական շատ հարցեր, որոնց իմացության բացակայության պայմաններում տեխնոլոգիական ուսումնական նոր ստենդերի ներդրման անհրաժեշտությունը անիմաստ է դառնում, սրանք շատ հաճախ չեն բավարարում տեսական խնդիրների վերլուծման բոլոր անհրաժեշտ պայմաններին, նաև չեն ապահովում հայտանագործությունների և ուսումասիրությունների համար լայն հնարավորություններ։ Համարձակորեն կասեմ` իհարկե ստեղծվել է նոր վիրտուալ խաղալիքներ ստեղծելու հնարավորություններ և առաջարկում եմ` հետագայում թող զբաղվեն National Instruments Ձեռնարկությունն ընդունված նորավարտ ուսանողները` Պոլիտեխնիկում համապատասխան գիտելիքներ ստանալուց հետո միայն։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031