Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Պետք է ընտրենք կոնֆուցիական պետությունների շրջանակը»

Հոկտեմբեր 04,2013 14:00

«ՀՀ նախագահի հայտարարությունը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ,  հաճելի հայտարարություն չէր մեր ժողովրդի համար: Մենք չպետք է թողնենք միակողմանի զարգացման տարբերակը: Մենք պարտավոր ենք ժողովրդին զսպել ու հատկապես ռուսամոլ հատվածին ոգեւորության պահ չթողնել:  ՀՀ իշխանությունը պարտավոր է ստեղծել մի վիճակ, որ մենք ճիշտ արդյունք ստանանք ու եղած իրավիճակում փորձենք այլընտրանքներ առաջացնել, որոնք չեն հակասի Ռուսաստանի շահերին»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Լեւոն Շիրինյանը նշեց, որ  այլընտրանք ասելով նկատի ունի կոնֆուցիական պետությունների շրջանակը, որն ըստ նրա` ահռելի տարածք է. «Այս երկրները փորձել են զարգանալ առանց օտարի միջամտության: Մենք նաեւ այս ճանապարհը պետք է անցնենք, որովհետեւ Եվրոպայի հետ գուցե բարդություններ ունենանք»:

Լեւոն Շիրինյանը գտնում է, որ անպայման պետք է մտածենք եւ աշխատենք, փորձենք, որ եթե այդ ուղղությունը վերցնում ենք, ապա՝ ճանապարհային երթուղիների այլընտրանք առաջացնել եւ վրացականի հույսին չմնալ. «Մեր ժողովրդի մեջ փակուղային իրավիճակ չպետք է առաջացնել, որ եթե ուզում էինք Եվրոպա եւ այն չստացվեց, ուրեմն վերջ…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031