Լրահոս
Օրվա լրահոսը

Նիգերիայի ներկայացուցիչը քննադատեց Արեւմուտքին, որը համառորեն ոտնահարում է իր իսկ հռչակած արժեքները

Հոկտեմբեր 04,2013 13:55

ԱՄՆ մոտ հինգ հարյուր քաղաքացիների շրջանում վերջերս մի ուսումնասիրություն է անցկացվել, ինչից պարզվել է, որ միայն լիարժեք, ավանդական ընտանիքն է լիարժեք մարդ ձեւավորում: Այսօր այդ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին Հռոդոսում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովի`«ընտանիք եւ կրթություն» թեմայով քննարկման ժամանակ:

Կանադայում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բաժանված ընտանիքների երեխաների մոտ վաթսուն տոկոսն է դպրոցն ավարտում: Անգլիայում անցկացված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ բաժանված ընտանիքների երեխաները, եթե դպրոցն ավարտում էլ են, ապա բավականին ցածր առաջադիմությամբ: Տաղանդավոր երեխաները հիմնականում լինում են լիարժեք ընտանիքներից: Իսկ ծնողների հետ պարբերաբար եկեղեցի այցելությունը էլ ավելի է ամրապնդում երեխայի ուսման ձգտումը:

Տնային կրթությունը առավել արդյունավետ արդյունքներ է տալիս, քան ընդհանուր դպրոցներում սովորելը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ընտանիքներում, որտեղ երեքից ավելի երեխաներ կան, առավել բարձր են երեխաների ուսումնառության արդյունքները: Այսինքն, լիարժեք ընտանիքը ապահովում է լիարժեք դաստիարակություն եւ կրթություն`ապահովելով մարդկության ապագան:

Իսկ կրկնակի ամուսնությունները, համատեղ կյանքը, հոմոսեքսուալ համատեղությունները, այլընտրանքային ընտանիքները, ինչպես ուզում եք անվանեք, քանդում են ընտանիքի հիմքը`վտանգելով մարդկության ապագան:

Նոր քաղաքակրթություն պետք է ստեղծել եւ հռոդոսյան ֆորումը կարող է դրա հիմքը դառնալ, կարծում են քննարկման մասնակիցները`այս խնդիրները կյանքի կոչելը, սակայն, արդեն հաջորդ սերնդին թողնելով:

«Արդեն վաթսուն տարի է իրականանում է մարդկության նոր վերաարժեւորումը եւ արժեքների փոխանցումը սերնդեսերունդ դարձել է շատ երկրների համար ուղղակի գոյության խնդիր»,- ասաց բանախոսներից մեկը` նկատելով, որ 20-րդ դարում արժեքներին եկավ փոխարինելու նյութապաշտների սերունդը, բայց լավագույն արժեհամակարգերը` խիզախություն, տղամարդկություն, արժանապատվություն, ձեւավորվել են քարանձավներում:

ՌԴ-ն ներկայացնող փիլիսոփայության դոկտոր Մարիետա Ստեփանյանն էլ նկատեց, որ բավականին շատ աղքատ ընտանիքներ կան, որոնց երեխաներն ընդհանրապես զրկված են կրթության իրավունքից`ծնողների ոչ բավարար ֆինանսական ապահովության պատճառով եւ այս խնդիրն էլ պետք է ուշադրության արժանանա: Իսկ ինչ մնում է տնային կրթությանը՝ այն, տիկին Ստեփանյանի կարծիքով, դասակարգում է մտցնում երեխաների միջեւ`խորացնելով հասարակական խզումը: Քննարկման մասնակիցներից շատերը չհամաձայնեցին վերջին դիտարկմանը`տնային կրթությունը համարելով առաջադեմ եւ որակյալ քայլ կրթական համակարգում:

Նիգերիայի ներկայացուցիչ Թերեզա Օկաֆորն էլ նկատեց, որ Արեւմուտքն ինքն է համառորեն ոտնահարում այն արժեքները, որոնք ժամանակին հռչակել եւ կրում էր`վարակելով ամբողջ աշխարհը: Նա ասաց, որ մեդիայի միջոցով այնպիսի փոխհարաբերություններ են մատուցվում հասարակությանը, որոնք ընտանիքը փոխարինում են զույգերով, ամուսիններին`սեքսուալ զույգերով, ծնողական իրավունքը ստորադասվում է երեխայի իրավունքին, մայրության գործոնն է նվազեցվում ու այս համատեքստում կրթության մասին խոսելը ծիծաղելի է դառնում, քանի որ կրթությունը միայն գիտելիք չէ:

Նա քննադատեց նաեւ դպրոցահասակների սեքսուալ դաստիարակության նկատմամբ գործող մոտեցումները՝ նկատելով, որ դրանք ոչ թե սեռական դաստիարակություն են տալիս երեխաներին, այլ այլասերում եւ այլանդակում են նրանց:

IMG_2021
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 
Հռոդոս 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Նիգերիայի ներկայացուցրի հիանալի ելույթը ինձ հիշեցրեց իմ սիրելի ուսուցիչներից մեկին: Շնորհակալ եմ նրան ու հիանալի է, որ Աշխարհիւ վրա ներկա անգլո-եվրոպական զիբիլանոցից բացի նաև կա Աֆրիկան, Ասիա:
    Անգամ թուրքի ելույթը մի այլ մակարդակի էր: եվրոպացիք իրավամբ դեռ ծառից հեչ էլ չեն իջել: իսկական մարդակիյ-հոգևոր արժեքները ու դրանց կրողները լրիվ ուրիշ տեղ են: Ասենք Նիգերիայում, Սոմալիում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031