Այսօր «Զարկերակ» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին, կարծիք հայտնեց, որ եթե մենք ստորագրեինք Ասոցացման համաձայնագիրը, դա, իհարկե, քաղաքական, իրավական առումով դրական կլիներ, սակայն անվտանգության առումով ապահով չէր լինի: «Մենք ուրիշ տարբերակ չունեինք»,-վստահեցրեց նա:
Լեւոն Շիրինյանը խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ավելացրեց, որ այն ուղղակի մասով չի ընդգրկվի համագործակցության գոտի, սակայն անուղղակի մաս կմտնի:
Լեւոն Շիրինյանը շեշտեց, որ չի հավատում եվրոպացիների «կոկորդիլոսների արցունքներին». «Ես կարծում եմ, որ Եվրոպան խոսում է Հայաստանի մասին, սակայն մտածում` Վրաստանի մասին»:
Լեւոն Շիրինյանը հավելեց, թե իր կարծիքով՝ մեր համագործակցությունը Եվրոպայի հետ անպայման կշարունակվի:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ